>

Ռեպորտաժում երևում է, թե ինչպես է կատարվածին արձագանքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Արարատ Միրզոյանը կանչում է անվտանգության աշխատակիցներին։

«Կենտրոն» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում են այսօր ԱԺ-ում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի չհրապարակված կադրերը։




Քոչարյանի զոհերը

Մինչ բոլորի տեսախցիկները նկարահանել են պատգամավորների բուն ծեծկրտուքը, հեռուստաընկերության տեսախցիկը ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի, Արարատի Միրզոյանի և մի քանի նախարարների պահվածքը։




Տեսանյութում երևում է, թե ինչպես է զայրացած Փաշինյանն Արարատ Միրզոյանին ինչ-որ հանձնարարական տալիս մոտավորապես այս ոգով՝ «գնա, տես` ինչ ես անում»։

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին կանչում է անվտանգության աշխատակիցներին։


«Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն։ Ուրեմն անվտանգության աշխատակիցներն անմիջապես մտնեն ներս և հարթեն էս իրավիճակը»,– լսվում է նրա ձայնը։

Կադրերում երևում են նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ամբիոնի մոտ ելույթ էր ունենում, երբ դահլիճից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը նրան ինչ–որ բան ասաց։


Մարուքյանին դուր չեկավ, որ Միքայելյանն իրեն «հոպար» ասաց, պահանջեց իր հետ նման կերպ չխոսել։ Դրանից հետո Միքայելյանը սպառնաց «ցխել» Մարուքյանին ու վեր կացավ տեղից։

Մարուքյանն էլ նրան ընդառաջ գնաց, ու ծեծկռտուք սկսվեց։ Հաշված վայրկյաններում գրեթե բոլոր պատգամավորները վեր թռան իրենց տեղերից ու մոտեցան «բաժանելու» Մարուքյանին և Միքայելյանին։ Վեճին խառնվեցին նաև կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

ԱԺ նախագահը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել:

Сообщение Ռեպորտաժում երևում է, թե ինչպես է կատարվածին արձագանքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->