Վարդավառ 2018. Հանկարծակի ջրելով ընթացող մեքենաներից մեկին, տեղի է ունեցել ողբերգական դեպք — ingablog

Քիչ առաջ, ՀԱԹ֊Հաղթանակ խաչմերուկի մոտ, հանկարծակի ջրելով ընթացող մեքենաներից մեկը՝ այն դուրս է եկել ճանապարհից, բախվել թաղամաս մտնող գազատար խողովակին, որի արդյունքում մեծ հրդեհ է բռնկվել, որը դեռևս չեն կարողանում մարել։



Հարգելիներ, Վարդավառի ջրոցի խաղում են խաղի մեջ ընդգրկված անձանցով, այլ ոչ թե ջրում են ում ու որտեղ պատահի։ Գեղեցիկ տոնը մի վերածեք զզվցնոցիի։

 

Միջադեպից տեսանյութ է հրապարակել Facebook-ի օգտատեր Արման Ղարագուլյանը։ Դեպքի վերաբերյալ ներկայում պաշտոնական տեղեկություններ չկան։


«Մենք մեզ համար տանը նստած՝ մեկ էլ վթարի ձայն, պայթյուն.. Ինչքան հասկացա, մեքենան խփեց վնասեց գազատարը…. մնացածը ինչպես կատաստրոֆա ֆիլմում»,-գրել է օգտատերը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin