>

Վերջապես Ձեր երազանքի տղամարդն առաջին քայլն է արել և Ձեզ ժամադրության է հրավիրել: Հաջող կերպով առաջին ժամադրությունն անցկացնելը հեշտ չէ, քանի որ յուրաքանչյուր մանրուք կարևոր է, և նույնիսկ ամենաննշան սխալը կարող է ամեն ինչ փչացնել: Ինչպես ասում էր Կոկո Շանելը՝ երկրորդ անգամ տպավորություն գործելն անհնար է:

Մի՛ ստիպեք Ձեր սիրելիին երկար սպասել: Էթիկայի կանոնները թույլ են տալիս կնոջը 15 րոպե ուշանալ: Կես ժամ կամ ավելի երկար ուշացումն անկրթության և ուրիշի անձնական ժամանակի հանդեպ անփույթ վերաբերմունքի արտահայտում է: Այսպիսով, ժամեր շարունակ հագուստի հետ համապատասխան կոշիկներ ընտրելուց մի մոռացեք, որ ժամերով սպասումի մեջ եղած տղամարդը կարող է ընդհանրապես չնկատել այդ դետալները:

Մի՛ հետաձգեք հանդիպումը վերջին պահին; Միայն շատ լուրջ պատճառը կարող է տղամարդուն համոզել, որ առաջին ժամադրության հետաձգումը չի նշանակում մերժում և արհամարհանք:




Քոչարյանի զոհերը

Անդադար Ձեր մասին մի՛ խոսեք: Կարիք չկա առաջին ժամադրության ժամանակ անդադար պատմել Ձեր մասին, այդպես Դուք կնվազեցնեք տղամարդու հետաքրքրությունը Ձեր հանդեպ: Երևակայության համար տեղ թողեք: Ձեզ ավելի լավ ճանաչելու համար տղամարդը մեծ հաճույքով երկրորդ, երրորդ և չորրորդ ժամադրությունները կկազմակերպի:





Մի՛ ընդհատեք տղամարդուն: Հարգանք և հետաքրքրություն ցուցաբերեք Ձեր սիրելիի հանդեպ: Այդ կերպ Դուք հնարավորություն կունենաք նրան ճանաչելու, ցույց տալու, որ հետաքրքրված եք նրանով և սեփական հուզմունքը թաքցնելու:

Ժամադրության ժամանակ կծու ուտեստներ մի՛ փորձեք: Առավել ևս եթե նախատեսում եք ժամադրությունը վերջացնել համբույրով: Առաջին համբույրը տղամարդու մոտ շատ վառ տպավորություն կթողնի:


Մի՛ փորփրեք անցյալը: Մի՛ քննարկեք և հիշեք անցյալը, մինչև որ Ձեր սիրելին ինքն այդ թեմաներն առաջադրի: Նախկին սիրեցյալների մասին խոսելը կատարյալ ձախողում է:

Մի՛ ծանրաբեռնեք տղամարդուն սեփական խնդիրներով: Դուք պետք է տղամարդու մոտ տպավորվեք որպես դրական և ուրախ անձնավորություն: Դուք կարող եք կիսվել Ձեզ հուզող խնդիրներով միայն այն դեպքում, երբ տղամարդը դառնա Ձեր կյանքի մի մասը:

Մի՛ վիրավորեք նրան կատակներով: Առավել ևս, եթե Դուք վատ հումորի զգացում ունեք: Առաջին ժամադրության համար կարող եք մի քանի հետաքրքիր և զվարճալի պատմություն հիշել և փորձեք սուր կատակներ չանել: Սխալ տպավորություն կստեղծեք:



Ուրիշ տղամարդկանց հետ սիրախաղ մի՛ արեք: Եթե Դուք փորձում եք հարաբերությունների այս փուլում խանդ առաջացնել, ապա կարող եք կորցնել տղամարդուն: Դուք դեռևս այդքան մտերիմ չեք:

Մի՛ եղեք մեկ գիշերվա համար աղջիկ: Թույլ տվեք, որ տղամարդը գրավի Ձեզ: Ինչ դյուրին կերպով ձեռք է բերվում, չի գնահատվում:

Չափազանց մեծ ուշադրություն մի ցուցաբերեք, բայց և անտարբեր մի՛ եղեք: Տղամարդիկ շատ են սիրում իրենց հասցեին գովասանք լսել: Ձեզ այնպես պահեք, որ հաջորդ օրը նա արթնանա Ձեզ կրկին տեսնելու ցանկությամբ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->