>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը,




Քոչարյանի զոհերը

խորհրդարանում անդրադառնալով ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակմանը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ խոսքը երիտասարդ պաշտոնյայի մասին է, որը, չլինելով համակարգից, միանգամից բարձր պաշտոն է զբաղեցնում այդ համակարգում, ասել է, որ նոր նշանակումը կարող է լինել այդ պրակտիկայի մեկնակետ:




Եթե խոսքը հետհեղափոխական շրջանի մասին է, ապա մեկնակետի գնահատականը ճշգրիտ է, իսկ եթե ընդհանրապես, ապա այդ պրակտիկան առաջինը կիրառվեց 2016 թվականին, երբ Սերժ Սարգսյանն ԱԱԾ պետ նշանակեց համակարգի գործունեության աստիճանակարգով չանցած, երիտասարդ Գեորգի Կուտոյանին:

Այսինքն՝ այդ իմաստով նշանակման նախադեպ կամ մեկնակետ կա: Ընդ որում, այդ նախադեպը հետաքրքիր էր իր քաղաքական տողատակով, նկատի ունենալով այն, որ Կուտոյանի նշանակումը հուշում էր համակարգի հետ Սերժ Սարգսյանի ունեցած քաղաքական հակադրության մասին, հակառակ պարագայում Սարգսյանը հազիվ թե գնար երիտասարդ պաշտոնյային այդ կարևորագույն պաշտոնին նշանակելու ճանապարհով:


Փաստացի, դրանով նա ցույց էր տալիս իր որոշակի անվստահությունը ԱԱԾ համակարգի վերնախավի հանդեպ:

Ի դեպ, հետաքրքիր է նաև այն, որ, երբ մի քանի ամիս անց տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, դրանից հետո Սերժ Սարգսյանը հեռացրեց նաև ԱԱԾ օպերատիվ ծառայության ղեկավարին և ԱԱԾ պետի առաջին տեղակալին:


Այն, որ Նիկոլ Փաշինյանի և իրավապահ-ուժային բլոկի կառույցների միջև կա որոշակի քաղաքական անվստահություն, վարչապետն ինքն էլ, թերևս, չի թաքցնում, միաժամանակ հայտարարելով, որ դա չի նշանակում, թե իրեն կարող են խաբել:

Այդուհանդերձ, Արգիշտի Քյարամյանի նշանակումը խոսում է այն մասին, որ վարչապետը ուժեղացնում է իր դիրքն ԱԱԾ-ում, միաժամանակ չգնալով, իհարկե, մեծ դիմակայության և բավարարվելով պետի տեղակալի կարգավիճակում կատարվող փոփոխությամբ: Արդյոք Փաշինյանի քայլն այդ տեսանկյունից հաշվի՞ է առել Սերժ Սարգսյանի նախադեպից որևէ դաս:

Сообщение Փաշինյանի քայլն ու Սերժ Սարգսյանի նախադեպը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->