Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել․ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը․ «Հրապարակ» — ingablog

«Հրապարակ» թերթը գրում է․


«Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել:


Մեր տեղեկություններով՝ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:

Մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն անհայտ անձը հեռախոսահամար խնդրեց՝ խոստանալով, որ կզանգահարեն, բայց այդպես էլ ոչ ոք չզանգահարեց:


Մենք տեղեկացանք, որ արդեն տեւական ժամանակ է՝ Եպիսկոպոսյանն աշխատանքի է գնում՝ նա նստում է «Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» շենքում»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin