>

Տոնական եռատոնն ավելի տոնական է դարձնում այսօրվա հիանալի լուրը․ ծնվել է ապրիլյան քառօրյայի հերոս Դավիթ Գրիգորյանի առաջնեկը՝ Լյուսին։ Մայրիկն ու բալիկն իրենց լավ են զգում։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք՝ Դավիթը պայթյունից կորցրել է ոտքերը, բայց կարողացել է հաղթահարել դժվարությունները և պրոթեզավորվել է․ հիմա քայլում է շատ լավ, համարյա վազում։





2018-ի փետրվարին նա ընտրյալի՝ Սոնայի հետ նշանադրվել է, իսկ 2019-ի հունվարին՝ ամուսնացել։ Անչափ հուզիչ էր այն, որ Դավիթը պարել է իր սիրելիի հետ համատեղ հարսանեկան պարը՝ տանգոն։ Մինչ այդ բերկրալի պահը զույգը բազում տառապանքներով է անցել։ Սոնան բազմիցս է նշել՝ շատերն են նրան համոզել հրաժարվել Դավթից, անգամ հենց ինքը՝ Դավիթը, բայց իր կողքին է եղել ընտանիքը, որն աջակցել է աղջկան՝ ամուսնու ընտրության հարցում։


Իսկ այսօր ավետիսն է ստացվել․ փոքրիկ Լյուսին է ծնվել՝ լույսի պես պայծառ աղջնակը, որն էլ ավելի կամրացնի զույգի սերը։

Сообщение Ծնվել է ապրիլյան քառօրյայի հերոս Դավիթ Գրիգորյանի առաջնեկը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->