>

Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել: Դատելով Քրիստինայի կատարած մեկնաբանությունից պարզ է դառնում, որ սոցցանցերի օգտատերերից մեկը տեղադրել է ուրիշ մարդու լուսանկար, որն ինչպես երգչուհին է գրել ո՛չ իր եւ ո՛չ էլ իր ապրելակերպի հետ երբեք կապ չի ունեցել և չի կարող ունենալ:




Քոչարյանի զոհերը

Քրիստինա Եղոյանը գրել է. «Ինչպես կարող է մի կեղտոտ, զզվելի արարած՝ տեղադրելով ուրիշի նկարը վստահեցնել մարդկանց որ այդ նկարում ես եմ՝ փորձել խայտառակել, հողին հավասարեցնել անմեղ ու համեստ մարդու կյանքը, կասկածի տակ դնել նրա բարոյականությունն ու ընտանիքից տրված դաստիարակությունը: Ներկայացնելով մի նկար, որը ո՛չ իմ և ո՛չ էլ իմ ապրելակերպի հետ երբեք կապ չի ունեցել և չի կարող ունենալ:





Նկարը տեղադրողը ստորաբար ֆոտոշոփի միջոցով հեռացրել է աղջկա դաջվածքները, որպեսզի գոնե այդ կերպ ոմանց աչքերում հավաստի դարձնի իր կեղտոտ սուտը:


Հայաստան վերադառնալուն պես այս հարցը տանելու եմ իրավական հարթություն: Ինձ զրպարտողը, այս նկարը տարածողը, հայհոյանք ու վիրավորանք հնչեցնողները պատասխանատվության են ենթարկվելու»:



Գրառման վերջին հատվածում նա շնորհակալություն է հայտնել Instagram-յան մի օգտատիրոջ՝ այդ լուսանկարները որպես ապացույց տրամադրելու համար, ով ինչպես երեւում է հենց այն աղջիկն է, որն իրականում պատկերված է այդ լուսանկարներում:

Աղբյուր՝ Style.news.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->