>

Լրագրող Լիզա Ճաղարյանը խիստ անհանգստացնող գրառում է կատարել՝ իր տագնապը կիսելով հանրության հետ և միաժամանակ հրավիրելով համապատասխան մարմինների ուշադրությունը: Նա կայքերից մեկում բավականին անհանգստացնող վերնագրով («Նիկոլ Փաշինյան, վտանգի տակ ես դրել քո ընտանիքին․ չես կարողանալու փախչել») հոդված է կարդացել, որը բացահայտ սպառնալիք է վարչապետի անձին ու ընտանիքին հոդվածագրի կողմից:




Քոչարյանի զոհերը

Լ. Ճաղարյանը նշում է, որ տվյալ կայքը, որտեղ հանդիպել է իրենց խիստ անհանգստացնող նյութը, պատկանում է Անժելա Թովմասյանին: Հայտնի է, որ վերջինս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է:




Լ. Ճաղարյանը նշում է նաև հոդվածի հեղինակի անունը: Պարզվում է՝ հոդվածը գրել է Արամ Հարությունյանը: Այս բացահայտ սպառնալիքը, ըստ լրագրողի, լրջագույն պատճառ է, որ ոստիկանական և անվտանգության համապատասխան մարմինները զբաղվեն խնդրով:


Խմորվող քաղաքական իրադարձությունները սրել են շատ գործիչների միջանձնային հարաբերություններ՝ հանգեցնելով իրավիճակային լարվածության:


Լրագրողը փաստում է, որ տվյալ կայքում այսօրինակ բովանդակության նյութեր շատ կան, իսկ իր հիշատակածն ամենաթարմերից է: Լ. Ճաղարյանի գրառումն ամբողջությամբ՝ կից:

Сообщение «Նիկոլ Փաշինյան, վտանգի տակ ես դրել քո ընտանիքին․ չես կարողանալու փախչել»… Լիզա Ճաղարյանն անհանգիստ է появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->