>

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենևին պատահական չէ այն ամենը, ինչ կատարվում է հանրապետությունում առնվազն վերջին 2 շաբաթում՝ այդ թվում նաև ԱԺ միջադեպը:

Պատահական չէ, որ թիրախում հայտնվում են Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքայելյանը, այս մարդիկ թե՛ հեղափոխության օրերին և թե՛ իշխանական խմբակցությունում ունեն մեծ դեր ու նշանակություն: Պարզից էլ պարզ է, որ թիրախավորված են իշխող կուսակցության առանցքային անձինք:




Քոչարյանի զոհերը

Սիմոնյան Ալենի ու Միքայելյան Սասունի հետ կատարվածն էլ նույն ձեռագրով գրված սցենարն էր:


Ի դեպ, միջադեպի գործն արդեն դատախազությունում է, իսկ Սիմոնյան Ալենի հետ կապված միջադեպի գործով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել:




Հայտնի փեսայի ձեռքով գրված ու վերջինի վարձկանների կողմից իրականացվող էս սցենարները մի նպատակ ունեն. խաղից հանել իշխանության առանցքային անձանց:

Սիմոնյան Ալենին՝ մինչև ադեկվադների հետ բախումը, նույն ԱԺ-ում հայհոյելով սադրեց հենց ինքը՝ Մարուքյան Էդմոնը, սակայն ԱԺ փոխխոսնակի հավասարակշիռ պահվածքի արդյունքում չկարողացավ հասնել իր նպատակին, իսկ հաջորդը օրը գործարկեցին պլան Բ-ն:


Սակայն իր իսկ նշած կլասիկ քաղաքական գործիչն անգամ չբարեհաճեց գոնե հանրությունից ներողություն խնդրել տհաճ միջադեպի համար…

Իսկ այսօր իրեն անպատժելի համարող կապը կտրածի նման հարձակվեց Սասուն Միքայելյանի վրա, ու եղավ այն ինչ եղավ՝ համարժեք պատասխան…

Ինչ վերաբերվում է այսօրվա միջադեպին, ակնհայտ էր, որ իրեն կլասիկ համարող պատգամավորն ամբիոնից սլացավ Միքայելյան Սասունի վրա, բնականաբար, վերջինիս մոտ էլ աշխատեց ինքնապաշտպանական ռեակցիան: Կատարվածն ընդամենն ինքնապաշտպանություն էր:


Մարուքյանն ասում է 1996-ին ԱԺ-ում էլի են պատգամավորի խփել, բայց խմբակցության ղեկավարի չեն խփել: Ի՞նչ է ստացվում, որ եթե խմբակցության ղեկավար է, իրեն ամեն բան կարո՞ղ է թույլ տալ, թե՞ շարքային պատգամավորին կարելի է խփել, բայց խմբակցության ղեկավարին՝ ոչ: Չէ, Մարուքյան, մի բան հաստատ խառնել ես:

Կլասիկ պատգամավորը հա՛մ կռիվը հրահրեց, հա՛մ վազում էր ամբիոնի մոտ, թե բա՝ ինձ հետևից, կողքից…, հետո էլի փորձում էր շարունակել կռիվը: Իսկ հետո քաղաքական գնահատական ու հետևանք էր պահանջում:

Իսկ Մարուքյանի ո՞ր պահվածքն էր քաղաքական, որ դա քաղաքական հետևանք ունենա կամ դրան քաղաքական գնահատական տրվի, հայհոյե՞լը, թե՞ կապը կտրածի նման ամբիոնից նստած պատգամավորի վրա հարձակվելը:

Հ.Գ. Թե՛ Սիմոնյան Ալենին ԱԺ-ում հայհոյելու համար, և թե՛ ԱԺ-ի ծեծկռտուքը հրահրելու համար էս ամեն ինչին գնահատական կտամ՝ սադրիչ խուլիգանի պահվածք, ով օրեցօր բացահայտում է տերերին…»:

Сообщение «Ամենևին պատահական չէ այն ամենը, ինչ կատարվում է հանրապետությունում առնվազն վերջին 2 շաբաթում». Տարոն Չախոյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->