>

Կարծես ուշադրությունից վրիպեց գլխավոր դատախազի այն տեղեկությունը, որ Հայաստանում

հարյուր ընկերություններից բաղկացած սինդիկատ է ստեղծվել, որը կառավարվում է մեկ-երկու կենտրոնից, և որի չհաշվառվող միլիոնների հետագիծը կորում է երկրից դուրս։




Քոչարյանի զոհերը

Ուրիշ ինչպես է լինում խորքային պետության մասին հաղորդումը հեղափոխական պետության կողմից։ Ինչքան կյանք ունի այս համակեցությունը, դժվար է ասել։




Բայց, բերեք կապիտալի վերաբաշխման այս կեղծ ֆոնին փոխատեղենք դերերն ու դերակատարներին, և մի պահ

պատկերացնենք, թե երկար տարիներ կառավարել են ոչ թե երկու տարի առաջ մերժվածները, այլ հեղափոխությամբ եկածները և նրանց փոխարինում են


դատախազի նշած սինդիկատի բդեշխները՝ ձեզ հայտնի հրոսակախմբերով։

Որևէ մեկը կասկածում է, որ նրանք այս թավշյա կառավարիչների յոթն ու քառասունքը նույն օրն են անելու,


հենց սինդիկատի գահակալումը կոալիցիոն շամպայնով նշելու օրը։

Եթե դա չեք մոռացել, ուրեմն կհասկանաք, թե ինչու Հայաստանում 2018-ին ճորտատիրական կարգերի

տապալման մասին հենց սինդիկատի ճորտատերերն են հայրենասիրության դատաստանագիրքը հիշել․․․

Сообщение Որևէ մեկը կասկածում է, որ նրանք այս թավշյա կառավարիչների յոթն ու քառասունքը նույն օրն են անելու. Մնացականյան time появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->