>

Ըստ Բաբայանի՝ Վանեցյանը սրիկա է

«Ուրեմն, Բաբկեն, եթե որևէ մեկը, այդ թվում վարչապետը, ապօրինի տիրապետում է կոնկրետ անձանց ավանդների մասին տեղեկության, ապա վստահաբար պնդում եմ, որ գործ ունենք բանկային գաղտնիքը պաշտպանված չլինելու հետ: Ես այն մարդկանցից մեկն եմ, որ ունեմ այդպիսի կարծիք, ավելին, ես համոզված եմ դրանում:




Քոչարյանի զոհերը

Իսկ դու, Բաբկեն, ՍՐԻԿԱ ես նախ այն պատճառով, որ քեզ թույլ ես տալիս սրիկայաբար վիրավորել մարդկանց, հետո ՍՐԻԿԱ ես այն պատճառով, որ ստորաբար փորձում ես մարդկանց մոլորեցնել, իսկ վերջում` ՍՐԻԿԱ ես այն պարզ պատճառով, որ շատ արագ խեղվեցիր ու դարձար ատելություն գեներացնող»:




Գրառման հեղինակը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է:

«ՉԻ». Ահա այսպիսի «կադրեր» է հավաքել իր տանիքի տակ Վանեցյանի «Հայրենիք» ՍՊԸ-ն: Ցանկացած առիթ օգտագործել մանիպուլյացիայի նոր հորիզոններ նվաճելու համար:


Իրեն իրավաբանության գուրու հայտարարած Բաբայանը, որ ներկայումս մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և Հրայր Թովմասյանի օգտին պաշտոնական կեղծիք կատարելու մեջ, մեղադրում է մեկ ուրիշին բանկային գաղտնիքին ապօրինի տիրապետելու մեջ:

Իսկ մանիպուլյացիան այն է, որ երբ վարչապետն ասում է՝ կոմունալ վճարների փոխհատուցման մասով օգնություն են ստացել նաև նրանք, ովքեր բանկերում ունեն միլիոնավոր դրամների ավանդներ, նկատի ունի նախկին և ներկա պաշտոնյաների, որոնց միլիոնավոր դրամների մասին տեղեկությունը կարելի է ստանալ ընդամենը բաց աղբյուրներում ծանոթանալով նրանց հայտարարագրերին: Այսինքն՝ որևէ ապօրինություն պետք չէ անել:

Բայց կա մեկը, որին ամեն դեպքում կարելի է անվանել սրիկա: Օրինակ՝ 2018 թվականի ամռանը պարզ դարձավ, որ իշխանությունը տիրապետում է ինֆորմացիայի՝ Սաշիկ Սարգսյանը հայաստանյան բանկերից մեկում ունի 30 միլիոն դոլար:


Նկատենք, որ այդ պահին Սերժ Սարգսյանի եղբայրն արդեն վաղուց պաշտոնյա չէր և հայտարարագիր չէր լրացնում:

Թերևս դա հնարավոր չէր իմանալ առանց հատուկ ծառայությունների գործուն աջակցության: Իսկ ո՞վ էր այդ ժամանակ ԱԱԾ պետը:

Իհարկե Բաբայանի ներկայիս շեֆ Վանեցյանը: Այնպես որ, մանիպուլյացիան Բաբայանի փեշակն է, բայց պետք է զգույշ լինի՝ չոգևորվի և շեֆին սրիկա անվանի:

Сообщение «Ուրեմն, Բաբկեն, եթե որևէ մեկը, այդ թվում վարչապետը, ապօրինի տիրապետում է կոնկրետ անձանց ավանդների մասին տեղեկության, ապա վստահաբար պնդում եմ…» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->