>

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Երբ չգիտես` ո՞րն է ճիշտ




Քոչարյանի զոհերը

Ողջ գիտակցկան կյանքիս ընթացքում կարծել եմ` քայլելն առողջարար է: Վերջին մեկ ամսում օրական քայլում եմ առնվազն 13-18 կմ:




Պատկերացնու՞մ եք` ինչե՜ր ու ինչե՜ր եմ տեսնում` փնթի փողոցներից, սնկի պես աճող ճիվաղ կրպակներից սկսած մինչև օրերով սատկած ու նույն տեղում մնացած կենդանիներ: Հիմա ասեք` արդյո՞ք առողջարար է քայլելը:

Անիմաստ է նույնիսկ քաղաքային իշխանության աշխատանքը մեկնաբանելը, խորհուրդ տալը, առավել ևս գնահատելը:


Այս տեսարանին ուղղակի չկարողացա չանդրադառնալ: Սայաթ-Նովայի պողոտան է: Թվով 20-25 հավաքարար նստած ճյուղերց ավել են հյուսում, որ փողոցներն ավլեն:

Ոչ, սա նախնադարյան նկար չէ: Սա Երևանն է մեր օրերում:


Տարեկան կտրվածքով համաննքային բյուջեից միլիարդներ են դուրս գրվում աղբահանության հիմնարկին: Ո՞վ է յուրացնում այդ գումարները կամ ո՞վ է ուտում նախատեսված ավելները:

Ամոթը մի զգացում է, որը ոչ բոլորին է հասու!!!

#ինքնաշեն_ցախավելներով_իշխանություն»:

Сообщение Ոչ, սա նախնադարյան նկար չէ․ Սա Երևանն է մեր օրերում․ Թեհմինա Վարդանյան (ֆոտո) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->