>

Աղցան «Հրաշք». Սննդարար է, շատ համեղ  և դյուրամարս, պատրաստվում է արագ, բոլոր բաղադրիչները հարուստ են վիտամիններով և հասանելի են բոլորին, պատրաստվում է 10 րոպեում, մայոնեզ չի օգտագործվում, կարելի է ուտել պատրաստելուց անմիջապես հետո:

Բաղադրությունը`

0.5 կգ սունկ սունկ




Քոչարյանի զոհերը

2 հատ միջին չափի բազուկ


2-3 հատ գազար




1 կապ կանաչ սոխ

փոքր կապ սամիթ

5 ճաշի գդալ արևածաղկի ձեթ

1 ճաշի գդալ քունջութ

աղ, սև աղացած պղպեղ


Սոուսի համար`

1 լիքը ճաշի գդալ մեղր

1 ճաշի գդալ կիտրոնի հյութ

3 ճաշի գդալ սոյայի սոուս

Պատրաստման եղանակը`


Աղցան.

Բազուկը և գազարը նախօրոք խաշել, աղ ավելացնել: Տաքացրած  թավայի մեջ լցնել ձեթ և անմիջապես ավելացնել մեծ չափերով կտրատված սունկը ու  միջին կրակի վրա կամրացնել այնքան, միչև սունկը ոսկեգույն դառնա, վերջում ավելացնել աղն ու սև պղպեղը: Աղցանի համար նաախատեսված խորը թասի մեջ լցնել կտրատած բազուկն ու գազարը (նշեմ, որ սրանք էլ պետք է կտրատել խոշոր, այդպես գեղեցիկ է և համեղ), ավելացնել մանր կտրատած սոխի կանաչ մասը, կտրատած սամիթը, կարելի է նաև մաղադանոս ավելացնել:

 

Սոուս.

Վերցնել խորը թասիկ, մեջը լցնել մեղր, ավելացնել ձեթ և լավ խառնել, ավելացնել կիտրոնի հյութ, սոյայի սոուս և նորից խառնել այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Թողնել հանգստանա 5 րոպե, որ համերը խառնվեն իրար:

Մատուցելու համար վերցնել սպիտակ ափսե, մեջ լցնել աղցանը, վրան լցնել սոուսը, վերջում քունջութ շաղ տալ:

Աղցանի պատրաստման մանրամասները կարող եք դիտել ստորև բերված տեսանյութում:

Բարի ախորժակ!

Сообщение Աղցան «Հրաշք». Սննդարար է և շատ համեղ появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->