Քիչ առաջ խոշոր ու ողբերգական վթար է տեղի ունեցել Սպիտակ-Գյումրի ճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր — ingablog

Քիչ առաջ, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժաը 18:30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 35 OG 295 համարանիշի և «Mercedes C-180» մակնիշի H095 EC 799՝ Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենաները:


Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:


Դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ, ոստիկանության, քննչական կոմիտեի  աշխատակիցները:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:  Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:


Աղբյուր՝ Shamshyan.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin