>

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.




Քոչարյանի զոհերը

Իմ մո՞տ է միայն այնպիսի տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ և ՀՀ քաղաքացիների գերազանց մեծամասնության անմիջական աջակցությամբ ՀՀԿ֊ին և Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելուց հետո, ժողովրդի կողմից միանշանակ վստահություն ունեցող իշխանությանը անպայման ցանկանում են որոշ «պարապ մնացածներ» անպայման ձախողված տեսնել, սեփական քաղաքական սնանկությունը փրկելու համար։





Ինչքան ճղճիմ ու փոքրոգի պետք է լինել պետության բարեկարգման հնարավորությունից բարձր դասել սեփական, նեղ, խմբային և էգոիստ շահերը։

Նոր իշխանության ձախողմամբ շահագրգռվածների մեթոդներն իրենց ողջ էությամբ հիմնված են բացառապես ստի և հերյուրանքների վրա։


Ավելի մանրամասն կանդրադառնամ ավելի ուշ։



Միայն մեկ հորդոր, չշփոթեք անպատժելի, լկտի, ցինիկ համակարգային կոռուպցիոն կառավարումը հաշվետու, թափանցիկ, թեկուզ կառավարման փորձի պակաս ունեցող իշխանության հետ։

Փորձը կարող է ձեռք բերվել, ազնվությունը կամ կա, կամ չկա։

Ձեր կեղտոտ ձեռքերը պահեք Ձեր գրպաններում կամ լվացվեք, մաքրվեք, եթե իհարկե հնարավոր է։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->