>

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 10-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:




Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճա­նապարհի Երեւան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Հայրապետ Բ․, ծնված 1969 թ.) եւ «Ford» մակնիշի (վարորդ՝ Սերգո Մ․, ծնված 1986 թ.) ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները (45-ամյա Մերի Ղ․, 23-ամյա Սոնա Հ․ եւ 21-ամյա Ստեփան Բ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։


Փրկարարները Սերգո Մ․-ին մոտեցրել են քաղաքացիական ավտոմեքենային, վերջինս տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Սոնա Հ․-ի եւ Մերի Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ստեփան Բ․-ինը՝ ծայրահեղ ծանր, Հայրապետ Բ․-ն գիտակցության չգալով մահացել է։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տեղափոխել ավտոքարշակի վրա եւ կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:

Сообщение Ողբերգшկшն ավտովթшր . 5 վիրшվորներից մեկը մшհшցել է. 21-ամյա տղшյի վիճшկը ծшյրшհեղ ծшնր է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->