>

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Թրջվելը՝ թրջվել, գործը՝ գործ:

49-րդ օրվա ամփոփումը




Քոչարյանի զոհերը

Մասնակցեցի վարչապետի կազմակերպած խորհրդակցությանը, ապա Կառավարության նիստին:


Ընդունեցի Իսպանիայում բնակվող գործարար Գասպար Պետրոսյանին:





Ընդունեցի թուրքահայ գործարար Տիգրան Ալթունին:

Հանդիպեցի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ:

Ընդունեցի ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Ընդունեցի Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանին:


51-րդ օրվա ամփոփումը

Հանդիպեցի Ալմելոյի քաղաքային խորհրդի պատգամավոր Ռոբին Հայկ Գելիջիի հետ: Ռոբին Հայկ Գելիջին Ալմելոյում ճանաչված գործարար և բարերար Օնիկ Գելիջիի որդին է: Նրանց ընտանիքը տարիներ շարունակ հովանավորում է տեղի հայկական մեկօրյա դպրոցին և եկեղեցուն, ինչպես նաև բազմաթիվ հայկական մշակութային միջոցառումներ:

Ընդունեցի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին:

Հարցազրույց տվեցի «Ազատություն» ռադիոկայանին:



Հանդիպեցի ազգագրագետ, կովկասագետ Հրանուշ Խառատյանի հետ:

Այցելեցի Հայաստանի ազգային պատկերասրահ, մասնակցեցի Creative Armenia-ի գործունեության մեկ ամյակին նվիրված միջոցառմանը:

52-րդ օրվա ամփոփումը

Շաբաթ կեսօրին հանդիպեցի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

Ընդունեցի «Դասավանդի՛ր, Հայաստան» (TFA)-ի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էի, վերջիններիս ջանքերով է նաև մշակվել «Քայլ դեպի տուն» ծրագրի կրթական մասը:

Ապա ընդունեցի ամերիկահայ երգչուհի, երգահան Թամար Կապրելյանին: Քննարկեցինք հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:

Օրվա ավարտին նախարարության Տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Սարգիս Ալեքսանյանի և իմ օգնական Վաղարշակ Հակոբյանի հետ քննարկեցինք 2018 թ առաջին կիսամյակի կառավարության գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների իրականացման ուղղությամբ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները՝ անդրադառնալով նախարարության ընթացիկ և առաջիկա ծրագրերին, մշակութային միցոցառումներին ու հայրենադարձության գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացրած և իրականացվելիք աշխատանքներին:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->