>

Մեկը հшնցшվոր խմբավորման անդամ, մյուսը՝ Մոսկվայից տղա բերող…ահա, թե ովքե՞ր են Քոչարյանի երաշխավորները… ուշագրավ բացահայտումներ

Այսօր մի քիչ պեղեցի ինտերնետը, որ հիշեմ, թե ովքեր են Ռոբերտ Քոչարյանի երաշխավորները։ Եթե կտեսնեք, որ սխալվել եմ, վրիպել եմ՝ ասեք։ Նաև կխնդրեմ, որ լրացնեք՝ ուղարկեք հղումներ, գրեք նոր՝ չհայտնաբերված կամ մոռացված բաներ։




Քոչարյանի զոհերը

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Մարտիրոսյանը:




Ասեմ ինչեր էր գրած, որ գտա, սկսեմ պոչից՝
ա/ Անուշավան Դանիելյանը Ղրիմի «Սեյլեմ» հшնցшվոր խմբավորման անդամ է եղել կամ կա ու հայտնի է հանցավոր և կոռուպցիոն սկանդալներով։ Այնտեղ նա ունեցել է կապ նաև ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ հետ։
Հայաստան գալով՝ սկսել է «ուտել» կաբելի գործարանը։ Կերել է Արցախի բյուջեն վարչապետ եղած ժամանակ։ Արցախի թեյի ֆաբրիկայի փողերը նույնպես ինքն է կերել։
Ռոբը նրան փախցրել է Ղրիմից, գործարաններ է տվել, Արցախի տնտեսությունը ուտելու հնարավորություն։

բ/ Կարեն Կարապետյան։ Ռոբը այս խելացի և աշխույժ մարդուն նշանակում է Գազպրոմի տնօրեն և այդ օրվանից Հայաստանը ամենօր և ամենուր ունի գազի հետ կապված խնդիրներ։ Գազի գների բարձրացման լոբինգով է զբաղվում։
Գազի սպասարկման ոլորտում իր հոր ղեկավարած ընկերությունը կեղեքել է յուրաքանչյուր Հայաստանում գազ սպառողի՝ ստիպելով մեծ գներ վճարել թույլտվությունների և գազը քաշելու ու սպասարկելու համար։
Մեր հեղափոխության օրերին Մոսկվայից տղա էր բերում Նիկոլի վրա՝ հանուն իր անձի պատրաստ էր հայ-ռուսական հարաբերությունները փչացնել, որ հեղափոխությունը վիժեցներ։


գ/ Խոսրով Հարությունյան։
Այս մարդու առաջին «պետականամետ» գործունեության մասին խոսում է իր «դանոսը» 1988-1990 թթ.` ՀԽՍՀ դատախազ Վ. Նազարյանին և պարտիական մարմիններին 88-ի շարժման ակտիվիստների վերաբերյալ։
Երկրորդ անգամ նա աչքի է ընկնում որպես աշխարհում միակ և անկրկնելի վարչապետ, որը իր ղեկավարած կառավարության իր կողմից ներկայացված ծրագրին դեմ էր։
Երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ՀՀ Նախագահի լիազորությունները պետք է ստանձներ ՀՀ ԱԺ նախագահը, բայց Բաբկեն Արարքցյանը նույնպես հրաժարական էր տվել։ Եվ ամբողջ Ազգային ժողովից միայն այս մարդն էր, որ համաձայնվեց ստանձնի այդ պաշտոնը, բայց ՀՀ Նախագահի լիազորություններից հրաժարվի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։
Երրորդ հիվանդանոցի, հայաստանցիներին կարտոֆիլով յոլա գնալու խորհրդի և ունեցվածքի մասին ես չեմ մանրամասնում։

դ/ Վազգեն Մանուկյանի մասին ես դժվար եմ գրում։ Իմ դասախոսն է եղել (Բաբկեն Արարքցյանը, Արա Սահակյանը, Տիգրան Սարգսյանն ու Գարեգին Չուգասզյանը նույնպես մեր դասախոսներն են եղել)։ Անկախ իր հետագա գործունեությունից պարոն Մանուկյանը «Ղարաբաղ կոմիտեի» անդամ էր։ Ու միայն դա արդեն շատ մեծ բան է և երբեք չի կարելի մոռանալ։ Ես իր կողմնակիցն եմ եղել մինչև 1996-ը, երբ նա ասաց, որ պետք է գնանք ԱԺ-ի հարցերը լուծելու, այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն իր բոլոր պահանջները բավարարեց։
Նա իր մյուս կողմնակիցներով հարձակվեց ԱԺ շենքի վրա, որի դարպասների ամրակները, ասում են, սղոցած էին և ամբոխը հարձակվեց ՀՀ ԱԺ նախագահի և փոխնախագահի վրա, հասցնելով նրանց ծանր մարմնական վնասվածքներ և առևանգեց նրանց։ Առևանգեց, Կարլ։


Պեղեցի, որ 1999-ին մեծ ազդեցություն է ունեցել Նաիրի Հունանյանի վրա, մինչ նրա Հայաստանի ղեկավարասպանությունը։ Իսկ ում էր դա Հայաստանում ձեռնտու, բացի Ռոբից ու Սերժից։ Սերժը, որպես մի քանի գլուխ սրանցից ավելի իր խոսքի տեր տղա, երբ Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանեց, նա շարունակեց համագործակցել։
Վերնատունն էլ Ռոբի փողերով հավաք արեց։

Հիմա հարցը հետևալն է. ինչպես է ստացվում, որ ՀՀ դատարանում երաշխավոր են դառնում մարդիկ, ում համար բացի բարեկամներից ու հանցակից ընկերներից, ոչ ոք երաշխավորություն չէր տա։
Ինչպե՞ս է ստացվում, որ դատարանը պատվում է անպատիվներին ու մարդկանց, որոնց օրինակի վրա երեխա դաստիարակելիս կարող ես ասել, թե ինչպիսին չի կարելի լինել, ամենանսեմ հատկանիշներ ունեցողներին, հայրենիքի դավաճանի կամ պետության տապալողի սահմանումների բոլոր հատկանիշները բավարարողներին։

Сообщение Մեկը հшնցшվոր խմբավորման անդամ, մյուսը՝ Մոսկվայից տղա բերող…ահա, թե ովքե՞ր են Քոչարյանի երաշխավորները… ուշագրավ բացահայտումներ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->