>

Շոփինգի սիրահար երբեք չեմ եղել, ու տարատեսակ բուտիկներ էլ մտել եմ միայն ըստ ԽԻՍՏ անհրաժեշտության ու երբեք ոչնչի ուշադրություն չեմ դարձրել։


Օրեր առաջ կնոջս պարտադրանքով գնացինք Դալմա: Խանութից խանութ ժամանակը չսպանելու համար որոշեցի նստել հով, զով ու ապահով մի տեղում: Իմ խաղաղ և դինջ անդորրը խախտվեց, երբ աչքի պոչով տեսա IQOS-ի լոգոն: 7 տարի ծխելուց հետո, տնեցիքի անդադար կոչ-հորդոր ու խնդրանքից հետո գլխիս մեջ վերջերս պտտվում էր անցնել ալտերնատիվ մեկ այլ տարբերակի:








Քոչարյանի զոհերը

ԵՎ ՈՒՐԵՄՆՍ, ասեցի՝ գնամ-տեսնեմ՝ ինչ կա IQOS-ի խանութում: Ինչ մեղքս թաքցնեմ, որպես լուսանկարիչ, առաջինը ինձ խանութ տարավ թույն լուսավորությունը: Հետո հասկացա, որ ամեն ինչ չափից շատ անսովոր է․ թույն մթնոլորտ, թույն դիզայն, լիքը սիրուն ֆոտոներ անելու տեղ:

Մի կողմում IQOS-ի անատոմիան է՝ թութունի տեսակներն իրենց բոլոր ստադիաներում, հետո՝ ամենակարևորը՝ առաջարկեցին՝ փորձարկեմ, տեսնեմ՝ ոնց է:


Դե, սկզբում շատ անսովոր էր՝ համը, հոտը, գործընթացը, մոխիրի բացակայությունը: Մի խոսքով՝ փորձը փորձանք չէ) Արդեն 2 օր է՝ ես առավոտյան սուրճ եմ խմում IQOS-ով: Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր )) Եթե հետաքրքիր է, կարող եմ իմ IQOS փորձառության մասին պատմել նաև 1 ամիս օգտագործելուց հետո:



Հա, ու մի բան էլ․ բուտիկը ոնց որ Apple սթորը լինի․ մի տեսակ դիզայնով շատ նման են, ինչ-որ երկուսն էլ մինիմալիստական ոճի մեջ են, չնայած IQOS-էլ iphone-ոտ է: Ու սպասարկող անձնակազմը ասաց, որ խանութ-սրահում կարելի է հանդիպումներ, ֆոտոսեսիաներ, հարցազրույցներ կազմակերպել: Սենց բան առաջին անգամ տեսա Երևանում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghvan.asoyan

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->