>

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր նիստի ժամանակ անդրադարձավ օրերս ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։




Քոչարյանի զոհերը

Մակունցը ելույթի ընթացքում բերեց 7-րդ գումարման ԱԺ նիստերի ժամանակ տեղի ունեցած մի շարք աղմկահարույց միջադեպեր, որոնց մասնակցություն էր ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:




«Այս ամենը հարթելու և այլևս նման բաներ թույլ չտալու համար, սա պետք է ունենա քաղաքական հետևանք:

Այդ հետևանքի մասին այսօր հայտարարություն արեց Սասուն Միքայելյանը: Միքայելյանը վայր կդնի իր մանդատը, եթե այդպես վարվի նաև Էդմոն Մարուքյանը:



Ավելին՝ իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլից» Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով,

որ միաժամանակ վայր կդնեն իրենց մանդատները ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Сообщение «Իմ քայլի» 3 պատգամավորներ մանդատը վայր դրեցին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->