>

«Կրթության և համերաշխության» կազմակերպությունն, ի դեմս կրթության մասնագետ, ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանի, դիմել է ԿԳՄՍ նախարարություն առաջարկով, որ վերանայեն վերջերս հայտարարած որոշումը, որով ուսուցիչները սովորողների տարեվերջյան գնահատականները պետք է ամփոփեն միայն դպրոցում՝ այսինքն մինչ կարանտինային սահմանափակումների հայտարարումը ստացած նիշերի հիման վրա:




Քոչարյանի զոհերը

Վ. Թոքմաջյանը մանրամասնել է՝ ասելով, որ շատ մանկավարժներ դժգոհություններով դիմել են արհմիություն, քանզի նվազել է մոտիվացիան հեռավար դասապրոցեսներին մասնակցելու համար: Բացի այդ կա որոշակի մտահոգություններ ուսուցիչների և ծնողների մոտ որոշման հետ կապված:




Հայտնի է նաև, որ ուսումնական առաջին կիսամյակին ավելի քիչ է ուսումնառության նկատմամբ հետաքրքրությունը, քան երկրորդ, ուստի տրամաբանական է, որ այդ ժամանակահատվածի նիշերն ավելի ցածր կլինեն, ուստի դրանք որպես հիմք օգտագործելն այդքան էլ ճիշտ չէ:


Առաջարկվում է ուսուցիչներին թույլ տալ աշակերտների գնահատականները դնելիս առաջնորդվել հայեցողական սկզբունքով՝ ելնելով աշակերտների՝ իրենց հայտնի կարողություններից և տարած աշխատանքի որակից:


Որոշակի մտահոգություններ կան նաև էլեկտրոնային մատյանների վարման կարգի հետ կապված: Բոլոր առաջարկներն ու մտահոգությունները ներկայացվել են առաջարկի տեսքով՝ հաշվի առնելով դիմողների բարձրաձայնած խնդիրների հրատապությունը:

Сообщение Կարևոր. ԿԳՄՍ նախարարությանն առաջարկ է արվել վերանայել երկրորդ կիսամյակը մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականներով փակելու որոշումը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->