>

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պրծ, սիրելի դատավորներ, ինչ արել եք լավ եք արել …

Լսելով նախարարի ու վարչապետի զրույցը, հատկապես նախատեսվող վեթինգի նախարարի մատուցումը,




Քոչարյանի զոհերը

համոզվեցի, որ այս անուշ վեթինգով դատավորները մնալու են իրենց տեղերում շատ երկար, հավանաբար մինչեւ թոշակի անցնելը, կամ եթե մոլորակները լավ դասավորվեն՝




Սահմանադրության նախագծում անուշ վեթինգի փոխարեն կլինի կոշտ վեթինգի սխեմա, ու դրանից հետո մի 5-7 տարում վեթինգ կլինի ….

շատ սիրուն կոնֆորմիստական, հարմարվողական, ես կասեի, պուսափողական ու վախվորած մոտեցում է փաստորեն, հեղափոխությունը մնաց մեր հուշերում:

Ու էս նույն դատավորները, որ կայֆով ծառայել են Սերժիկին ու Ռոբիկին եւ ոչ թե պետությանը, որոնց վճիռները քարուքանդ են եղել Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում, պիտի լսեն էս անցումային շրջանի դատերը.


օֆշոր, ապօրինի գույքի վերադարձ, մարդու իրավունքների ոտնահարումներ, Մարտի 1, Երանոսյան եւ այլն …

Ոչ մեկը չասի, թե մեխանիզմ չկար ու լավ փորձ չկար, Ալբանիան առել անցել են, զզվցրին արդեն:

Ցանկություն չկա ուղղակի, ու վերջ:


Շատ լուրջ եմ ասում՝ դատավորները կարող են ամեն օր իրար շնորհավորել, աչքալուսանք տալ, որ հեղափոխություններն ու

պատասխանատվությունն իրենց կողքով անցավ, որ էս նեղ թվացող արանքում արդարադատության նախարարն այնքան երիտասարդ, խոստումնալից ու բարեհամբույր ու հանդուրժող եղավ:

Մեր բոլորի ապագայի հաժշվին սեր ու հանդուրժողություն շաղ տվեց՝ վարչապետին համոզելով, թե ուրիշ ճանապարհ չկա վեթինգի:

Միակ ճանապարհը փաստացի վեթինգ չանելն է:

Նիկոլ ջան, ախպեր ջան, ո՞նց ես …

Сообщение Նիկոլ ջան, ախպեր ջան, ո՞նց ես… Լևոն Բարսեղյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->