>

Տիեզերքն ունի շատ զարմանալի եղանակներ, որպեսզի համախմբի մարդկանց։ Հարմարավետ տուն, աշխատանք, կյանքի զուգընկեր, ճանապարհորդություններ, այս ամենը ուղեկցվում է տիեզերքի կողմից։ Կա կազմակերպություն,որն աշխատում է համաշխարհային բեմի կուլիսներում, այն մեզ համար կատարյալ կապեր է ստեղծում: Դա տիեզերական համընկնումների կառավարման կենտրոնն է:

Պատահական իրադարձություններ չկան։ Զուգադիպությունները հիանալի իրադարձություններ են, որոնց ստեղծողը՝ Աստված է: Աստծո ծրագրերում պատահականությունը որևէ դեր չի խաղում` այն ամենը, ինչ հայտնվում է Ձեր կյանքում, Ձեր մտադրությունների արդյունքն է:




Քոչարյանի զոհերը




Երբ ձգտում եք կատարել Ձեր սրտի ցանկություններն իմացեք, որ Ձեր բոլոր մտադրությունները հայտնի են Տիեզերքին և այն կազմակերպում է Ձեր կյանքի բոլոր իրադարձությունները: Աստված ունի Ձեր հասցեն և Ձեր վճռական նպատակներից յուրաքանչյուրը գրանցված է մեծ գրացուցակում: Ամեն ինչ արեք Ձեր ուժերով, առանց սթրեսի և աղմուկի, իսկ մանրամասները թողեք տիեզերական կենտրոնի համար: Երբ մարդ անում է հնարավոր ամեն ինչ իր նպատակներն իրականացնելու համար, իսկ հետո ապավինում է բանական, անտեսանելի ուժի օգնությանը, տեղի են ունենում մեծ իրադարձություններ:


Աղոթեք, պլանավորեք, համակերպվեք և արեք այն ամենը, ինչ կարող եք … և ապա թող ամեն ինչ ինքնուրույն ընթանա։ Ձեր թողնելու կարողությունը նույնքան կարևոր կլինի, որքան աղոթքները:

Ձեր ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր ոք Ձեր սցենարի դերասանն է և Ձեր միակ մտահոգությունն այն պիտի լինի, որ անընդհատ կատարելագործեք այդ սցենարը` ֆիլմը ավելի հետաքրքիր դարձնելու համար:


Ձեր ֆիլմը ղեկավարելու պատասխանատվությունն ընկնում է Ձեզ վրա:

Сообщение Պատահական հանդիպումներ չկան, դրանք նախատեսված են Աստծո կողմից. появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->