>

Դստերս միայնակ եմ մեծացրել։ Ամուսնուս հետ մեր հարաբերությունները չստացվեցին, բաժանվեցինք, երբ աղջիկս դեռ 3 տարեկան էր։Իմ վերջին գումարով դստերս համար նոր իրեր էի գնում։

Իսկ հիմա Մարինեն 19 տարեկան է, սովորում է քոլեջում, Երևանում է ապրում՝ ուսանողական հանրակացարանում։




Քոչարյանի զոհերը

Հանգստյան օրերին կանչում եմ տուն, բայց նա չի ուզում գալ․ ընկերուհիներ ունի, սիրած տղա, սեփական կյանք։ Նրան հազվադեպ եմ տեսնում, իսկ տուն գալու դեպքում էլ ինձ հետ ընդհանրապես չի մնում։ Ծանոթ-ների հետ սրճարաններ ու այգիներ է գնում։




Ես երիտասարդ ժամանակ շատ հմայիչ էի, երկրպագուներ ունեի։ Նույնիսկ մի անգամ ամուսնության առա-ջարկություն եմ ստացել, այդ տղամարդը պատրաստ էր հարազատի պես պահել ու դաստիրակել դստերս։ Իսկ ես մտածեցի․ ինչի՞ս է տանը ինձ պետք օտար տղամարդը, չէ որ աղջիկ երեխա եմ մեծացնում։ Այդպես էլ ողջ կյանքում միայնակ մնացի։

Հիմա Մարինեին զանգում եմ ամեն օր, իսկ նա բարկանում է, չի ուզում խոսել․

—Մայրիկ, թող հանգիստ, քո կյանքով զբաղվիր։


Ես նախկինում լավ պարում էի, սպորտով զբաղվում, կարուձև անում։ Բայց իմ բոլոր սիրած զբաղմունքները մոռացա, որ աղջկաս հետ ավելի շատ ժամանակ անցկացնեմ, ավել գումար էլ առանձնապես չունեի։Ամբողջ կյանքում հասարակ հաշվապահ եմ եղել։ Ինձ Երևանում աշխատանք էին առաջարկում, բայց հանուն դստերս հրաժարվեցի, կարծում էի, որ հարազատ քաղաքում իրեն ավել լավ կզգա։ Իսկ այսօրվա դրությամբ նա ինքն է գնացել՝ ինձ միայնակ թողնելով։


Երբ ի վերջո ստացվում է միասին ինչ-որ տեղ գնալ, նա կարծես ամաչում է ինձանից։ Անդադար կրկնում է․

—Աշխատավարձ ես ստանում, չէիր կարո՞ղ մի նորմալ բաճկոն գնել։

Իսկ ես փորձում եմ չնկատել հին հագուստս, գումարը խնայում եմ, գիտեմ, որ շուտով պետք կգա, օրերից մի օր աղջիկ եմ ամուսնացնելու։Բայց հիմա ավելի հաճախ եմ սկսել մտածել, որ գուցե ավելի ճիշտ կլինի հանգիստ թողնել դստերս և սեփական կյանքով զբաղվել, սկսել ապրել․․․ ապրել ինձ համար․․․

Сообщение Ամբողջ կյանքս նվիրել եմ դստերս, միայնակ մեծացրել եմ նրան, բայց երբ նա մեծացավ, շնորհակալության փոխարեն ասաց, որ ամաչում է ինձ համար появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->