>

Ասում են, թե աչքերը հոգու հայելին են: Դրանց գույնը խորհրդանշում է Ձեր անհատականության տիպը, ու դրանով կարելի է որոշակի պատկերացումներ կազմել Ձեր բնավորության գծերի մասին. սա գիտականորեն ապացուցված է: Շոտլանդացի գիտնական Էնթոնի Ֆալոնը համարում է, որ մեր աչքերն այնքան սերտ կապի մեջ են մեր ուղեղի հետ, որ կարելի է դրանք համարել ուղեղի շարունակություն, որը դուրս է նայում: Ահա թե ինչ են հուշում աչքերի տարբեր գույները Ձեր բնավորության մասին:


Շագանակագույն աչքեր: Շագանակագույն աչքերով մարդիկ բնածին լիդերներ են: Երբեմն, անգամ կասկածելով սեփական ուժերի վրա, նրանք կարողանում են անհավանական ուժեղ, խելացի ու կրքոտ թվալ շրջապատի աչքերում: Որքան ավելի մուգ է նրանց աչքերի գույնը, այնքան ավելի բարձր է մելանինի առկայությունը նրանց օրգանիզմում, իսկ այս հորմոնը ստիպում է ուղեղին ավելի արագ աշխատել:








Քոչարյանի զոհերը

Կապույտ աչքեր: Կապուտաչյա մարդիկ, որպես կանոն, գեղեցիկ են, բարեհամբույր ու տակտի բարձր զգացողությամբ: Սակայն չի կարելի ասել, որ նրանք առանձնանում են ուժեղ ինտելեկտով: Ինչ էլ լինի, նրանք հսկայական ֆիզիկական ու ներքին ուժի տեր կարող են լինել, ու դա օգնում է նրանց ավելի հեշտ պայքարել ցավի դեմ, ավելի դիմացկուն լինել ալկոհոլի ազդեցության նկատմամբ ու շրջապատողներին էներգիա պարգևել:


Մոխրագույն աչքեր: Մոխրագույն աչքերն իրականում կապույտ աչքերի տարատեսակ են: Մուգ մոխրագույն աչքերի տեր մարդկանց շատ դժվար է բնորոշել, որովհետև նրանք կարող են լինել ինչպես խիստ հավասարակշռված, այնպես էլ շատ հակասական բնավորության տեր մարդիկ: Բաց մոխրագույն աչքերով մարդու հանդիպելիս ևս պետք չէ շտապել գնահատական տալ, որովհետև նրանք միանգամից չեն բացվում: Միայն ընդհանուր լեզու գտնելուց հետո դու կարող ես ակնկալել անսահման նվիրվածություն նրանց կողմից:

Կանաչ աչքեր: Կանաչ աչքերով մարդկանց հնում վհուկ ու կախարդ էին համարում: Ու իսկապես, նրանց մեջ ինչ-որ միստիկ բան կա: Համաձայն ժամանակակից գիտության՝ աչքերի կանաչ գույնը բալանսավորում է շագանակագույն աչքերով մարդկանց դոմինանտությունն ու կապուտաչյաների ուժը: Կանաչաչյա մարդիկ կենսուրախ են, կրեատիվ ու ներդաշնակ և կարողանում են դուր գալ աչքերի այլ գույն ունեցող մարդկանց:



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->