>

Ընկերուհուս մոտ ի սկզբանե ամեն ինչ հիանալի էր: Գոռը նրան սիրում էր, գեղեցիկ ծաղիկներ նվիրում, ռեստորան հրավիրում: Անին՝ ընկերուհիս, իսկապես երջանիկ էր:

Գոռն ուներ ամեն ինչ. տուն, մեքենա, աշխատանք, ընկերուհիս էլ հասարակ ընտանիքից չէ:Սակայն հարսանիքի ժամանակ տհաճ միջադեպ եղավ: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված. գեղեցիկ և ճաշակով սրահ, համեղ ուտեստներ, լավ երաժշտություն:




Քոչարյանի զոհերը

Ինչ-որ պահի փեսան դուրս եկավ սրահից, նույնիսկ չէի նկատել, թե կոնկրետ երբ: Այդ ընթացքում զանգեց մայրս, և գնացի, որ միջանցքում խոսեմ հետը, սակայն կյանքումս երբևէ հանդիպած ամենավատ տեսարանի ականատեսը դարձա:Գոռը մի աղջկա հետ էր գրկախառնված, և միանգամից նկատեցի, որ այդ աղջիկը հղի է…




-Ի՞նչ ես անում, Գոռ,- մոտեցա նրանց:

-Էմման իմ երեխային է սպասում: Ծնողներս գիտեն այս ամենի մասին, բայց ստիպեցին, որ Անիի հետ ամուսնանամ, միայն նրա համար, որ նա հարուստ ընտանիքից է:


-Իսկ ինչու՞ Անիին չէիր ասում դրա մասին, ինչի՞ համար է այս ամենը:

-Ես վախենում էի…

Ես ոչինչ չասացի Անիին, պարզապես ստեցի, թե իբր մայրս իրեն վատ է զգում և շուտ դուրս եկա:Որքան էլ, որ զարմանալի չէ, նորապսակները 1 ամիս անց բաժանվեցին:


Գոռն ամուսնացավ այդ աղջկա հետ, իսկ Անին փորձում է նոր կյանք սկսել:

 

Сообщение Ընկերուհուս հարսանիքն էր․ Դուրս եկա սրահից և նկատեցի փեսացուին․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->