>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։




Քոչարյանի զոհերը

Ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան։




Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային հրշեջ փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։


Փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 52-ամյա Նվեր Շահինյանի դին, իսկ թեթև մարմնական վնասվածքներով դուրս են բերել նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Ավետիք Շահինյանին, ում տեղում օգնություն են ցուցաբերել Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ապա նրան տեղափոխել հիվանդանոց;

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։


Այս պահիկ դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արթուր Մանուկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։

Сообщение Ցավալի լուր. Հայրը մահացել է, որդուն տեղափոխվել են հիվանդանոց…նոր մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->