>

Ոստիկանությունի ավելի վաղ հայտնեցին, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։

Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։




Քոչարյանի զոհերը

Պարեկային ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով ճանապարհապարեկային ծառայության իրականացումը կարող է լինել բացահայտ, ծածուկ, խառը։




Ծածուկ և խառը ծառայություններն իրականացվում են ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների նախազգուշացման և կանխման, ճանապարհային երթևեկության մասնակիցների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող, համապատասխան գրառումներով և տարբերիչ նշաններով պարեկային ավտոմոբիլների տեսադաշտից դուրս կատարվող իրավախախտումների հայտնաբերման նպատակով:


Տվյալ պարեկային երթուղում ծածուկ կամ խառը ծառայություն իրականացվում է շաբաթական ոչ ավելի, քան մեկ անգամ: Ծածուկ ծառայություն իրականացնելու մասին որոշումն ընդունում է շարային ստորաբաժանման հրամանատարը։ Դրա մասին պարեկապահակետային ամփոփագրերում կատարվում են համապատասխան գրառումներ։ Պարեկապահակետային ամփոփագիրը փաստաթուղթ է, որը ներառում է ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող անձնակազմի և ծառայության իրականացմանը վերաբերող տվյալներ (ծառայողի անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի տվյալները, ծառայության իրականացման տեղի և ժամանակի մասին տվյալներ): Պարեկապահակետային ամփոփագրի ձևը և վարման կարգը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Խառը ծառայությունը բացահայտ և ծածուկ ծառայությունների համակցումն է, որը կազմակերպվում է միաժամանակ երկու ավտոմոբիլով, որոնցից մեկն ունի հատուկ գունագրաֆիկ երանգավորում և տարբերիչ նշաններ, իսկ մյուսը` ոչ։


Շարային ստորաբաժանման ծառայողը ծառայությունը պետք է իրականացնի ոստիկանության ծառայողի համազգեստով, և նրա մոտ ծառայողական վկայականի և ճանապարհային ոստիկանության կրծքանշանի առկայությունը պարտադիր է։

Իրավաբան.net


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->