>

«Հայ Սարգսյանի պարզաբանումը» նախագահականից ե՞ն փոխանցում

Ուրեմն մի քանի լրատվամիջոցներ տառացիորեն նույն տեսքտով իբր «հերքում» են դնում Արմեն Սարգսյանի որդու անունից: Բոլորը գրում են օրինակ` «գըքըմփնյուզ-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանի որդին մեզ փոխանցեց»:




Քոչարյանի զոհերը

Ուրեմն սենց, մեր` հարկատուներիս փողերով սնվող ու պետական ինստիտուտների հերը անիծած նախագահականի մամլո ծառայությանը ես հավատալու ոչ մի պատճառ չունեմ: Նրանց կողմից ակնհայտ հակասահմանադրական մի քանի խայտառակություններ դակելուց հետո այս կառույցից եկող անգամ երդումին չունեմ հավատալու:




Ու ընդհանրապես ինձ քիչ ա հետաքրքրում թե Արմեն Սարգսյանի որդին ում հետ է ամուսնացել, այր թե կին է իրեն զգում, ես հավատում եմ փաստերին, որոնց առատության պակաս չկա ու որոնց ընդամենը 10 տոկոսն եմ հրապարակել:
Նախագահականի «շուստրի» տղերքին խորհուրդ եմ տալիս չբզբզալ, այլապես մեկ էլ տեսար Ֆարիսի և յուր տիկնոջ մասնակցությամբ տեսանյութ էլ հայտնվի ցանցում:


Իսկ տեքստում առկա «փոքրոգության, նեղմտության և ամենաստոր նպատակների» մասին մաստեր կլաս ստանալու համար էդ տեքստի իրական հեղինակներին հորդորում եմ գնալ և ծեծել Արմեն Սարգսյանի աշխատասենյակի դուռն ու հարմար տեղավորվել բազմոցների մեջ:

Հ.Գ. Անձամբ Հայկ Սարգսյանի կողմից արտաբերված հերքման առկայության դեպքում ես պատրաստ եմ անձամբ տեղադրել իմ էջում հերքումն ու խորը շունչ քաշել, որ ինձ հասած տեղեկությունները ճիշտ չեն եղել: Իսկ նախագահականի շուստրի տղերքի երկնած տեքստերը հորդորում եմ պահել շատ մոտ ապագայում թոշակի անցնելուց հետո վերընթերցելու համար:


Հ.Գ.2 էս ամեն ինչի ողջ զավեշտը նրանում է, որ մեր` հարկատուներիս հաշվին գոյատևող նախագահի մամուլի ծառայությունը վերածվել է Արմեն Սարգսյանի ընտանեկան նորություններով զբաղվող լրատվական ծառայության և նախագահի լրատվականով տարածվող տեքստը ներկայացվում ա, որպես «հարցազրույց», որն իրականում տեղի չի ունեցել: Ողբալի ա ուղղակի

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samsonyan.narek


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->