>

Lragir.am-ը գրում է՝

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո նոր իրավիճակ է առաջացել Արցախի կարգավորման ռազմա-քաղաքական գործընթացում: Հայաստանը հրաժարվել է խոսել Արցախի փոխարեն, այդպիսով փոխելով հայ-ադրբեջանական հանդիպումների ու «բանակցությունների» տրամաբանությունը եւ դնելով Վիեննայի օրակարգի կատարման նախապայմանը եւ Արցախի կարգավիճակը:




Քոչարյանի զոհերը

Ադրբեջանը մերժում է այդ օրակարգը, եւ սկսած թավշյա հեղափոխության օրերից, զգալով իրավիճակի փոփոխությունը, կտրուկ մեծացրել է ռազմական շանտաժը, բացահայտ հայտարարելով խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրության մասին:





Ադրբեջանը անընդհատ կուտակումներ ու զորաշարժեր է կատարում շփման գծում, իսկ վերջին շրջանում՝ նաեւ Նախիջեւանում, կտրուկ մեծացնելով լարվածությունը, ձեռք է բերել հեռահար զենքեր եւ փորձում է ստանալ պատերազմի իրավունք ու երաշխիք արտաքին գործընկերներից:

Երաշխիքներ առայժմ չկան, մասնավորապես, որ կհաջողվի լոկալացնել պատերազմը Ղարաբաղում, եւ հայկական կողմը կանգ չի առնի անհրաժեշտ պահին: Փոխարենը, հայկական զինուժը Նախիեւանի ուղղությամբ հատուկ գործողություն իրականացրեց, ոչնչացնելով ադրբեջանական զինուժի նոր դիրքը:

Ադրբեջանի ռազմական շանտաժի պիկին, երբ շփման գծի մոտ այդ երկիրը մասշտաբային զորավարժություն սկսեց, տեղի ունեցան մի շարք նշանակալի իրադարձություններ: Զորավարժությունների մեկնարկին տեղի ունեցավ Մինգեչաուրի ՋԷԿ-ի խոշոր վթարը, երբ Ադրբեջանը հոսանքազրկվեց, ենթակառուցվածքները շարքից դուրս եկան:


Բացի այդ, Բաքուն հայտարարեց, որ այս օրերին ծրագրվում էր իսլամական հեղաշրջում իրականացնել երկրում, հեռացնելով գործող վարչակարգը:

Հետաքրքիր զուգադիպություն էր:



Մինգեչաուրի ջրամբարը գտնվում է հայկական հեռահար զենքի հասանելիության ծիրում, հայկական բանակի քթի տակով են անցնում Ադրբեջանին փող բերող կարեւորագույն կոմունիկացիաները՝ նավթամուղն ու գազատարը, ինչպես նաեւ երկաթուղին:

Հուլիսի 2-ի տեխնածին կոլապսը պետք է որ Ադրբեջանին հասկացնի, թե ինչ հետեւանքներ կլինեն պատերազմի դեպքում: Ընդ որում, սա հաշվի կառնեն նաեւ նրանք, ովքեր ինչ ինչ պատճառներով կարող են պատերազմի երաշխիքներ տալ Ադրբեջանին:

Ինքնիշխան ու սեփական շահերից բխող որոշումներ ընդունող Հայաստանը պատերազմը կանխելու, իսկ պատերազմի ժամանակ թշնամուն ջախջախելու ամենամեծ երաշխիքն է:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->