>

Կորեական սերիալները, որոնք թրենդային են ամբողջ աշխարհում, շուտով հասանելի կլինեն նաև հայալեզու լսարանի համար․ «Արևի Հետնորդները» աշխարհահռչակ կորեական դրաման կլինի «Շանթ» հեռուստաընկերության եթերում։

Ինչպես տեղեկանում ենք հեռուստասերիալի պաշտոնական էջից՝ զինվորականի ու բժշկուհու սիրո պատմությանը հեռուստադիտողը կհետևի մայիսի 25-ից։

Այս սերիալը, որը 2016-ին լավագույնն է ճանաչվել կորեական սերիալաարտադրության մեջ, կդառնա ընտանեկան կինոդիտման ամենալավ տարբերակներից մեկը, քանի որ, ինչպես կփաստեն կորեական սերիալների սիրահարները, այսօրինակ դրամաները պատմում են սիրո, ընտանիքի, ընկերության և այլ կարևոր արժեքների մասին։




Քոչարյանի զոհերը




Կորեական սերիալներն աչքի են ընկնում նաև գերպրոֆեսիոնալ նկարահանման տեխնիկայով, զուսպ, առանց բռնությունների և բաց տեսարանների ընթացքով։

Պատմությունը զարգանում է արագ ու առանց արհեստական ձգձգումների, հիմքում հիշվող ու տպավորիչ պատմություններ են՝ Ճիշտ այնպես, ինչպես «Արևի հետնորդներ»-ի դեպքում է։


Այս դրամայի գլխավոր հերոսները Հարավային Կորեայի 707-րդ հատուկ առաքելության գումարտակի Ալֆա թիմի կապիտան, լիդերն Յու ՇիՋինն է և  վիրաբույժ  Կան Մոյոնը։ Նրանց մարմանվորում են դերասան Սոնգ Ջունգ Կին ու դերասանուհի Սոնգ Հի Կյոն:

«Արևի հետնորդները» նկարահանելու համար ծախսվել է շուրջ 10.8 մլն ԱՄՆ դոլար․ լսարանը գնահատել է տարված աշխատանքը, նկարահանումների որակը, թիմի պրոֆեսիոնալ աշխատանքն, ինչի արդյունքում էլ  դրաման դիտումների ռեկորդային թիվ է  սահմանել կորեական դրամաների պատմության մեջ:


Մի շարք հեղինակավոր մրցանակաբաշխություններում առաջին հորիզոնականը զբաղեցնելուց զատ, այս  սերիալը թարգմանվել է 32 տարբեր լեզուներով, առաջացրել միլինավոր մարդկանց հետաքրքրություն, ովքեր սերիալը դիտելուց հետո անձամբ են այցելել Հարավային Կորեա՝ երկիրն ու նկարահանման վայրերն իրենց աչքերով տեսնելու համար։

Չէ որ սերիալները յուրահատուկ ծանոթություն են  տեղի ժողովրդի կենցաղին, ավանդույթներին, արքուբարքին։

Աղբյուր՝ ArenaNews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->