>

Կարանտինի ընթացքում շատ կարևոր է հոգ տանել անձնական հիգիենային և տան մաքրությանը (սա վերաբերում է նաև անկողնային պարագաների փոփոխությանը): Հակառակ դեպքում, նույնիսկ եթե տանը մնաք, կարող եք ինքներդ Ձեզ վտանգի ենթարկել: Ուստի այսօր շատ է խոսվում նաև այն մասին, թե որքան հաճախ պետք է փոխել անկողնու սպիտակեղենը և ինչ է պետք երիտասարդ տնային տնտեսուհիներին այն լվանալու համար :

Սպիտալեղենի փոփոխություն. «Շատերը կարծում են, որ բավական է այն փոխել միայն մի քանի ամիսը մեկ: Դա հաստատվում է ամերիկյան  ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով, որը մասնագիտանում է ներքնակների արտադրության մեջ: Հարցազրույցին մասնակցած` մինչև 25 տարեկան երիտասարդների ավելի քան 50%-ը կարծիք է հայտնել, որ իրենք անհրաժեշտ չեն համարում ավելի հաճախ դա անել », — սարսափով ասում է Մերի Գագլիարդին:




Քոչարյանի զոհերը

Как заправить пододеяльник




«Ես անկեղծորեն չեմ հասկանում անձնական հիգիենայի նման անուշադրությունը, նույնիսկ եթե չեն մտածում այն ​​մասին, թե ինչպես դա կարող է վնասել իրենց առողջությանը, պարզապես թարմ անկողնում քնելը շատ ավելի հաճելի է, քան յուղոտ սպիտակեղենին», — վրդովված ավելացնում է մաքրության հայտնի մասնագետը: Սալի Բլումֆիլդը (Լոնդոնի հիգիենայի դպրոցի պրոֆեսոր), իր հերթին, ավելացնում է, որ սպիտակեղենի փոփոխման առավել օպտիմալ ժամանակահատվածը մեկ ամբողջական շաբաթն է: Նույնիսկ եթե մահճակալը մաքուր տեսք ունի, 7 օրվա ընթացքում դրա վրա կուտակվում են բազմաթիվ մեռած բջիջներ և քրտինք:

Սա նպաստում է դրա վրա արտաքին վնասակար բակտերիաների բազմացմանը, որը հնարավոր է վերացնել միայն սպիտակեղենի պատշաճ մշակմամբ: Ըստ Սալի Բլումֆիլդի` սպիտակեղենը պետք է լվացվի ամենաբարձր ջերմաստիճանում՝ հնարավորինս շատ մանրէներ ոչնչացնելու համար: Չորացնել տաք եղանակին` մաքուր օդում։ Անկողնային հագուստի լրացուցիչ երեք ժամ օդափոխումը նրան կվերադարձնի իր սկզբնական թարմությանը և նույնիսկ շաբաթվա կեսին, երբ մեծ լվացքի համար ոչ ժամանակ կա, ոչ էլ էներգիա, այն դեռ մաքուր կլինի


։ Սնկային տարբեր հիվանդություններից պաշտպանվելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս սպիտակեղենի լրացուցիչ ջերմամշակում` արդուկի օգնությամբ : Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև բարձերին: Դրանք նույնպես պետք է ենթարկվեն ջերմամշակման։ Առնվազն երկու շաբաթը մեկ անգամ վնասակար միկրոօրգանիզմներից ազատվելու համար, կարող եք այն նույնպես արդուկել: Եվ, իհարկե, ավելորդ չի լինի ամսական 2-3 անգամ փոշեծծիչով մաքրեք ներքնակը։

Արժե նշել, որ գարնանը օդի խոնավության բարձրացումը լավ հիմք է անկողնային սպիտակեղենի ավելի հաճախակի փոփոխության համար, քանի որ թաց մահճակալի վրա վնասակար միկրոօրգանիզմները և սնկային մանրէները բազմապատկվում են շատ ավելի արագ, քան չորին:


Դուք կարող եք մահճակալի խոնավության ստուգելու համար, օգտագործել սովորական հայելի, պարզապես այն դրեք սպտակեղենի վրա, ծածկեք այն վերմակով, թողեք այնտեղ հինգ րոպե, այնուհետև հանեք: Եթե նրա վրա լինեն գոլորշու հետքեր, ապա դա վստահ ցուցանիշ է, որ անկողնային պարագաները պետք է շտապ չորանան: Դա այն ամենն է, ինչ Դուք պետք է անեք ՝ ինքներդ Ձեզ և Ձեր սիրելիների առողջ քունն ապահովելու համար: Այս խորհուրդները ընդունելը Ձեզնից է կախված, իսկ եթե հավանեցիք, ապա կիսվեք Ձեր ընկերների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

Сообщение Ինչու է պետք հայելին դնել անկողնու վրա появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->