>

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մաս 4

Թանկարժեք պադվալներում «թրիվ եկող, սիմվոլիկ մուծվելուց հրաժարվող, կիսաբաց լուսամուտների պոտենցիալ շահառու Միշիկը բացել է մեկ այլ հեղինակային հաղորդաշար՝ «թռած օլիգարխը վատիկանի պադվալներում» խորագրով և զբաղված է ինքնաոչնչացման քարոզով…




Քոչարյանի զոհերը

Ով՝ ով, բայց Միշիկ Մինասյանը պետք է մի օր առերեսվեր ժողովրդի ատելությանը… Եվ առերեսվում է… նրա կյանքում ցինիկության և փարիսեցիական ժամանակներ են եկել։ Իսկ ավելի ճիշտ՝ նրա կյանքում այդ երևույթները նկատելիորեն խորացել են և նա հայտնվել է «կապիկների մոլորակում»…





Եվ միթե կոստանյան գևորգ «բուծող» Միշիկը չի հասկանում, որ իր դարակազմիկ մտքերն այլևս ոչ ոքի պետք չէ…

Վաղուց է բոլորին հայտնի, որ բարոյականություն քարոզում են անբարոյականները, օրինապաշտությունից խոսում են գողերը, քաղաքական մաքրությունից՝ հաճախորդները, ժուժկալությունից՝ ագահները, քչակերներից՝ անկուշտները, գրագիտությունից՝ անգրագետները…

Եվ երբ կոռուպցիայի «գլխավոր տեխնոլոգ» փեսա Միշիկը խոսում է քաղաքական հանդուրժողականությունից, արդարությունից և հակակոռուպցիոն «դասեր է տալիս» հայ հասարակությանը, մարդ ուզում է գոռա՝ կանգնեցրեք մոլորակը իջնող կա…

Ու հիմա, երբ Միշիկը թաքնվելով արդարադատությունից բարոյականություն և ազնվություն է քարոզում, հասկանում ես, որ նրան թվում է, թե ինքն այլևս հանգրվանել է կամ կապիկների մոլորակում…կամ էլ ծուռ հայելիների թագավորությունում և առաջինն է շնչակտուր գոռում՝ բռնեք գողին…


Փեսա Միշիկն ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունն իրեն «ընկալի» իբրև ոչնչով չպղտորված քաղաքական գործիչ, ով տուժել է հանուն արդարության եւ ստիպված է եղել փախչել Հայրենիքից: Մարդ, ով աներոջ պատճառով հայտնվել է «վատ դրության մեջ»…

Մինչդեռ չար լեզուները պնդում են, որ Միշիկն օգտվելով փեսայի կարգավիճակից դարձել է հզոր օլիգարխ, չնայած երբևէ բիզնեսով չի զբաղվել…

Իսկ մեթե այդպես լինում է… Միշիկի պարագայում անհնարին ոչինչ չկար… և նա դժվար կարողանա հայկական Ֆեմիդային և հայ հասարակությանը համոզի, որ հատկապես ինքը հանդիսացել է «տուժած կողմ» և «կորցրել է իր բիզնեսները», աներոջ քաղաքական գործունեության ժամանակահատվածում…


Հ.Գ. Մինչդեռ պարոն Միշիկն այլևս ի վիճակի չէ պաշտպանել «օլիգարխիկ դիրքերը» բիզնեսում և գուցե այդ պատճառով է, որ նրա եթերային «ստեղծագործությունները» ավելի ու ավելի նմանվում են «գրագող հիշատակագիրների» ծերունական մրթմրթոցների:

Իր վերջին եթերում նա անվերջ «հեքիաթներ է պատմում» Նիկոլ Փաշինյանի «կոռուպցիոն գործունեության» մասին…Ինչի՞ համար: Միթե այս ամենը թուլության նշան չէ և գուժում է «ստվերային օլիգարխ Միշիկ Մինասյանի կայսրության կամ էպոխայի ավարտի մասին:

Հ.Գ. Որպես պրակտիկ իրավաբան հակված եմ պնդելու, որ ցանկացած իշխանազուրկ կլան վաղ, թե ուշ իրավապահ մարմիններին հանձնում է կլանի անդամներից մեկին, որն այդ պահին «աղքատ կլինի» սոված դաշտամկան նման, որպեսզի չվերադարձնի «գողացված և թալանված կապիտալները»:

Ըստ երևույթին տապալված կլանի այդ անդամը կլինի Վատիկանի բունկերում բնակվող «թոշակառու Միշիկը»:

Դիտեք նաև՝

Сообщение Մարդ, ով աներոջ պատճառով հայտնվել է «վատ դրության մեջ»․ Արմեն Դանիելյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->