Աննա Հակոբյանը հավաքակայանում որդուն ու բոլորին մաղթեց խաղաղ ծառայություն, բարի վերադարձ — ingablog

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին վաղ առավոտից հավաքակայանում է, այսօր նա մյուս նորակոչիկների հետ միասին մեկնելու է զինծառայության:


Քիչ առաջ Աննա Հակոբյանը միացավ որդուն:


Լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշեց, որ այսօր առավոտյան որդուն 3 խորհուրդ է տվել ու ասել, որ ամենակարեւորը միջանձնային հարաբերություններում հանգիստ լինելն է:


Մեր թղթակցի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք, ի վերջո Հայաստանում կկոտրվի  կարծրատիպն ու պաշտոնյաների որդիները այլեւս չեն խուսափի պարտադիր զինծառայությունից, Աննա Հակոբյանը նշեց, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ որ բոլորը պետք է իրենց պարտքը տան հայրենիքին:


Նա միաժամանակ նշեց, որ որդին սննդի հարցում այնքան էլ քմահաճ չէ, եւ չի կարծում, որ բանակային սննդի հետ կապված որեւէ խնդիր կունենա: Նա իր որդուն ու մյուսներին բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց:


Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin