>

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի մոտ նախօրեին կորոնավիրուս էր հայտնաբերվել, հիվանդանոցում է գտնվում՝ երկկողմանի թաքաբորով: Այս մասին նա ասել է Коммерсантъ-ին տված հարցազրույցում:




Քոչարյանի զոհերը

«Այժմ թոքաբորբի պարագայում ևս բուժվում են տանը, եթե այն միակողմանի է: Երբ երկկողմանի է ընտրություն չկա»,- իր հոսպիտալացումը մեկնաբանել է Պեսկովը:




Վերջինս հայտնել է, որ նախագահի վարչակազմի աշխատակիցները կորոնավիրուսի թեստ են հանձնում «գրեթե ամենօրյա ռեժիմով»: «Զգացողություն կար, որ ամեն ինչ հսկողության տակ ես պահում, բայց, ցավոք սրտի, հիվանդացել է իմ գործընկերներից մեկը, որի հետ ես շփվել եմ, և մայիսի 1-ից հետո ես ինքնամեկուսացել էի և անցել աշխատանքի տնային ռեժիմի»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:


Վերջին թեստերից մեկը նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերել, որից հետո էլ ի հայտ են եկել հիվանդության ախտանշանները:

«Այս հիվանդության հարցում կարևորը բաց չթողնելն է: Այս վիրուսն արյունախում է: Փառք աստծո, բժիշկներն արդեն փորձ ունեն դրա դեմ պայքարում, սակայն ամեն դեպքում օրգանիզմի յուրահատկությամբ պայմանավորված՝ անկանխատեսելիության մասնաբաժինը միշտ առկա է»,- հավելել է Պեսկովը:


Հիշեցնենք, որ Պեսկովը և նրա կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան, նախօրեին հոսիտալացվել են կորոնավիրուսով:

Сообщение «Այս վիրուսն արյունախում է». Պեսկովը հայտնել է, թե ինչ վիճակում է գտնվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->