>


Այն, որ միսը մինչև պատրաստելը պետք է թողնել աղաջրի մեջ,ես իմացել եմ բոլորովին վերջերս։ Բաժանորդներիցս մեկն ինձ ասաց, որ միսը այդպես դառնում է հյութալի և փափուկ։ Պարզվում է, աղաջուրը ներթափանցելով միսի մեջ , լրացուցիչ հագեցնում է ջրով։ Սպիտակուցի կառուցվածքը փոխվում է այնպես, որ սպիտակուցային մոլեկուլները սկսում են ջուրը պահել մսային կտորների ներսում։







Քոչարյանի զոհերը

Ես փորձեցի և համոզվեցի, որ հավի կրծքամիսը աղաջրից հետո ավելի մեծ քաշ է ունենում։ Ի դեպ, աղաջրի մեջ նախապես ներծծած միսը շատ ավելի արագ է եփում, դրանում ես նույնպես համոզվել եմ։ Այնպես որ պատրաստելիս դա պետք է անպայման հաշվի առնել։

Բոլորովին անգիտակցաբար ես խորովածի միսը միշտ ներծծում էի աղի մեջ։ Հիմա ես հասկանում եմ, որ հենց այս միջոցն էր խորովածը դարձնում փափուկ և հյութալի


։ Իսկ հիմա ամենահետաքրքիրը` ինչպես պատրաստել աղաջուր և որքան ժամանակ այնտեց ներծծել միսը։ 1 լիտր ջրի մեջ լցնում ենք 1/4 բաժակ աղ, 1/2 թեյի գդալ շաքարավազ և լավ խառնում։ Սրա մեջ լցնում ենք միսը և թողնում սառնարանում։ Ներծծման ժամանակահատվածը կախված է մսամթերքի քաշից։ Ամեն 0,5 կգ միսը պետք է թողնել 1 ժամ։ Այս ժամանակը չպետք է լինի 30 րոպեից պակաս և 8 ժամից ավել։ Եթե դուք պատրաստում եք խորոված, կամ հավի տոտիկներ, ուրեմն աղաջրից կարող եք հանել 30 րոպե անց։


 

Сообщение Պատրաստելուց առաջ միսը դրեք աղաջրի մեջ։ Իսկ Դուք գիտեք ինչի՞ համար է դա անհրաժեշտ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->