>

Դավիթ Ջալայանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Թշնամու գործակալին բնորոշ ոտնձգություն պետության դեմ․ Սադրանքի ինստիտուտի կապիտուլիացիան




Քոչարյանի զոհերը

Երեկ ուշ երեկոյան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը հերթական անգամ ապացուցեց, որ մեր երկրում ապրում են մարդիկ, ովքեր արդեն իսկ անթաքույց պաշտպանում են թշնամու շահերը։ Տեղի ունեցածն առաջին հայացքից սադրանք էր, կեղտոտ սադրանք, բայց․․․։




Կատարվածին փորձենք նայել այլ տեսանկյունից։ Ինչպիսի՞ն կլներ մեր՝ հայաստանցիներիս ռեակցիան, եթե Բաքվում, ուշ երեկոյան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին մոտենար ադրբեջանցի մի երիտասարդ և ագրեսիվ հարցադրումներով փորձեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերաբերյալ դիտարկումներ կորզել։ Ինչպիսի՞ն կլիներ մեր ռեակցիան եթե հանկարծ Մամեդյարովը Ադրբեջանի համար ոչ նպաստավոր արտահայտություն թույլ տար։

Պատասխանը կարծում եմ պարզ է։ Կծափահարեինք ադրբեջանցի երիտասարդին, որը լինելով ադրբեջանցի, այնուամենայնիվ ապտակ հասցրեց մեր թշնամու արտգործնախարարին։ Իրեն հայ համարող երիտասարդը առանց կաշկանդվելու ի լուր աշխարհի երեկ մի քանի անգամ հայտարարեց, որ չի հավատում ՀՀ արտգործ նախարարին, կասկածում է, որ նա հայրենասեր է։ Ավելին հայ երիտասարդը շարունակ հղում էր անում այլ պետության՝ մասնավորապես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ըստ էության ասելով, որ ռուս դիվանագետին ավելի շատ է հավատում։


Լավրովի հայտնի հայտարարությունը բազմիս հերքվել է ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից։ Բայց արի ու տես, որ Ղարաբաղի հարցում մեր իշխանությունների հստակ դիրքորոշումը ըստ էության ձղաձգումներ է առաջացրել մեր որոշ հայրենակիցների մոտ։ Իսկ ինչ ռեակցիա պետք է առաջացներ երիտասարդի գործողությունը թշնամու ճամբարում։ Այս հարցի պատասխանը ևս ակնհայտ է։

Նախկինների կողմից որդեգրված սադրանքների միջոցով երկրում քաոս ստեղծելու մարտավարությունը վերջին շրջանում նոր թափ է ստացել։ Բայց նույնիսկ սադրանքների այսպես կոչված ինստիտուտն ունի, որոշակի նորմեր, կարմիր գծեր։ Նույնիսկ նախկին ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, որ պետության դեմ արտաքին մարտահրավերների դեպքում մեկ բռունց դառնալն ու ՀՀ իշխանություններին կողքին կանգնելը բոլորի պարտքն է։ Խոսքը վերաբերվում է հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Խնդիր, որի շահարկումը ոչ այլ ինչ է քան դավաճանություն։ Երիտասարդի կողմից Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ ոտնձգությունն հարվածի փորձ էր մեր պետությանը, մեզ բոլորիս։ Հարված, որը բնորոշ է թերևս թշնամու գործակալներին։ Այո, հնարավոր է, որ երիտասարդը նման քայլին դիմել է առանց գիտակցելու դրա հետևանքները։


Հնարավոր է, որ նա այսպես ասած ստատուսով գործակալ չէ, բայց այն, որ նա գործել է ուղղորդված ավելի քան հավանական է։ Կրկինում եմ, տեղի ունեցածը գործակալին բնորոշ ոտնձգության փորձ էր պետության նկատմամբ։

Իր մտահագությունը իրեն հայ անվանող երիտասարդը կարող էր Մնացականյանին ուղղել էլետրոնային փոստով կամ ընդունցած այլ եղանակներով։

Կարծում եմ՝ պարտադիր է, որ երեկ ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցածը արժանանա ԱԱԾ-ի համապատսխան գնահատականին և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

Сообщение Տեղի ունեցածն առաջին հայացքից սադրանք էր, կեղտոտ սադրանք, բայց․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->