Քրիստոսի արձանի մեջ 1777 թ.-ի գրություն են հայտնաբերել. տեսեք, թե ինչ էր ասված. ՖՈՏՈ — ingablog

Իսպանական Սոտիլո դե լա Ռիբերա գյուղի Սանտա Ագեդա եկեղեցում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանում 240-ամյա գրություն են հայտնաբերել։ Վերականգնման աշխատանքների ժամանակ փայտե արձանի մեջ նկատելով օտար մարմին՝ աշխատակիցները դուրս հանեցին այն և հանձնեցին մասնագետներին։



Կտորի մեջ փաթաթված գրությունը պատկանում էր Խոակին Մինգուեսին (Joaquin Minguez), ով այդ ժամանակ հոգևոր սպասավոր էր Բուրգո դե Օսմա տաճարում։


Օրիգինալ նամակը դեռ ուսումնասիրվում է պատմաբանների կողմից, իսկ դրա կրկնօրինակը նորից տեղադրել են արձանի մեջ, որպեսզի հաջորդ սերունդը ևս կարողանա այն գտնել։

Գրության մեջ նկարագրված էր երկրում էկոնոմիկ ու սոցիալական վիճակը, ավանդույթներն ու այդ ժամանակվա խաղերը։



Աղբյուր՝ Armpost.net

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin