>

Հասարակական տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է դիմակ կրեն, հակառակ դեպքում կտուգանվեն՝ սկսած 100,000 դրամից, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։


Նա հայտնել է նաև, որ գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը չի թույլատվելու։ Ավինյանը նշել է, որ հանրային տրանսպորտը բացվում է որոշակի պայմաններով, դրանց չպահպանումը հետևանքներ է առաջացնելու շահագործողների համար։







Քոչարյանի զոհերը

«Պարտադիր պայմաններ են դրված ախտահանման հետ կապված: Տեսչական մարմինները պետք է հետևեն այդ կանոնների պահպանմանը», — ասել է նա:


Ավինյանը նշել է, որ մարդիկ կարող են օգտվել տանը պատրաստված ինքնաշեն դիմակներից, անգամ՝ շարֆերից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հանրային տրանսպորտը կշահագործվի մայիսի 18-ից, իսկ դիմակների կրումը ՀՀ-ում պարտադիր կդառնա մայիսի 25-ից։


ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->