>

Դերասան Արթուր Նալբանդյանն ու նրա որդին՝ Խոսրով Նալբանդյանը, այլևս չեն նկարահանվում «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում։ Նախագծում ևս նրանք հանդես էին գալիս հոր և որդու կերպարներով, նրանց մարմնավորած հերոսները, ըստ սցենարի, մահացան։

Կերպարներն անսպասելի ու միասին դուրս եկան հեռուստասերիալից, էեև Խոսրովն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ սա իր համար երկարաժամկետ նախագիծ է։




Քոչարյանի զոհերը

Tert.am Life-ը կապ հաստատեց Խոսրովի հետ՝ խոսելու նախագծից դուրս գալու պատճառի մասին։ Վերջինս նշեց, որ սցենարային զարգացումներն են այդպես պահանջել։ Ինչ վերաբերում է հոր հետ նախագիծը լքելուն՝ նա ասաց, որ դա միայն զուգադիպություն է։




«Սցենարային զարգացումների տեսանկյունից ճիշտ գտան, որ իմ և հայրիկիս կերպարների գիծն ավարտվի սերիալում։ Անկեղծ, այնպիսի բան չի եղել, որ ասեմ, դրա պատճառով սցենարում տեղ գտան փոփոխություններ ու մենք դուրս եկանք։


Պրոդյուսեր Ելենա Արշակյանի, սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ նույն մտերիմ, ջերմ հարաբերություններն ունենք։ Առհասարակ թիմում ինձ հարազատ ու մտերիմ մարդիկ են և շարունակում են այդպիսին լինել»,- ասաց դերասանը։

Հարցին՝ որքանո՞վ էր իր համար սպասելի կերպարային գծի ավարտը, ինքը նախապես իմացե՞լ է, որ կարճ է նկարահանվելու՝ Խոսրովը պատասխանեց․ «Սցենարային զարգացումներին ընթացքում ենք ծանոթանում, բայց, իհարկե, այնպես չէ, որ ինձ համար դա անսպասելի էր։ Որևէ խնդիր կամ կոնֆլիկտային իրավիճակ չի եղել, որի պատճառով դուրս ենք եկել նախագծից կամ ինձ սերիալից հանել են։


Ուղղակի պրոդյուսերն ու սցենարիստը մեզ ասացին, որ այդ կերպ են պատկերացնում հետագա զարգացումները, մենք դերասաններ ենք և շատ լավ հասկանում ենք այդ ամենը, ադեկվատ, նորմալ արձագանքեցինք։ Հուսով եմ՝ հետագայում կրկին կհամագործակցենք նույն թիմի հետ»։

Դերասանները ներկայումս այլ զբաղվածություն չունեն։ Խոսրովն ասաց, որ սպասում է քասթինգների վերաբացվելուն, քանի որ հիմա հայտնի պատճառներով քասթինգներ չեն լինում․ «Այժմ բոլոր ոլորտներում է դադար։ Այս ամենի ավարտից հետո, վստահաբար, կնկարահանվեմ նոր նախագծում և կրկին եթերում կլինեմ»։

Աղբյուր՝ Tert.am Life


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->