>

«Ես գնալու եմ առաջնագիծ, դիմում եմ գրել Արցախում ծառայելու, իսկ թե կոնկրետ որ զորամաս՝ վիճակահանությունից պարզ կլինի»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։




Քոչարյանի զոհերը





Աշոտը չի կարծում, որ վարչապետի որդի լինելու հանգամանքը խանգարելու է իրեն կամ խոչընդոտելու է ծառայակից ընկերների հետ շփումներում։ Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ իր ու մյուս զինծառայողների միջև տարբերություններ կլինե՞ն ծառայության մասով, վարչապետի որդին պատասխանեց. «Վստահ եմ, որ չէ»։


Բանակում առկա խնդիրներն էլ չի պատրաստվում գաղտնի պսհել։ Կբարձրաձայնի՞ արդյոք բանակում այն խնդիրների մասին, որոնց ականատես կլինի, Աշոտ Փաշիննյանն ասաց, որ ինքն իր կյանքի բոլոր իրավիճակներում, որտեղ խնդիրներ տեսնի՝ միշտ էլ բարձրաձայնելու է։ «Նույնն էլ բանակում է լինելու», — նշեց նա։

Առավոտյան հայրն է մի քանի խորհուրդներ է տվել, սակայն Աշոտը չցանկացավ դրանք բարձրաձայնել, ասաց՝ անձնական է։ Նա նաեւ չգիտի, թե իրեն ով է ճանապարհելու կենտրոնական հավաքակայանից։



Միայն նշեց, որ առավոտյան չի հասցրել փոքր քրոջը՝ Արփիին, հրաժեշտ տալ, նա քնած է եղել։ Աշոտը նշեց, որ սիրած աղջիկ չունի, թե ում է ամենից շատ կարոտելու, պատասխանեց՝ որեւէ մեկին չի առանձնացնում։

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->