>

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայիսի 14-ից 15-ը վթարային ջրանջատում կլինի Երևանում և Արարատի մարզում։


Հորդ անձրևների հետևանքով առաջացած հողի սողքից այսօր վթարվել է Գառնի-Երևան ջրատարը: Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները ձեռնարկել են միջոցներ վթարը վերացնելու համար առանց ջրատարի կանգառի: Սակայն դա չի հաջողվել ջրի բարձր ճնշմամբ ու վթարված հատվածի մեծությամբ պայմանավորված:







Քոչարյանի զոհերը

Հնարավոր չի եղել նաև ապահովել խողովակաշարի շահագործումը մինչև վաղը, ինչպես արդեն հայտարարվել էր՝ հետագայում ավելի խոշոր տեխնիկական խնդրի առջև չկանգնելու համար: Նշված հանգամանքներից ելնելով, ընկերությունը ստիպված է անմիջապես սկսել ջրատարի վերանորոգումը, որով պայմանավորված ս.թ. մայիսի 14-ին ժամը 20.00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևան քաղաք. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Գորգագործների, Գործարանային, Թաթիկ Սարյան, Եսայան, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի փողոցի 3-րդ և 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր և Արտաշատի խճուղի։


Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:


Արարատի մարզ

Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->