>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը բանակ է զորակոչվում շատ լավ, բարձր տրամադրությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազույցում Աշոտ Փաշինյանը նշեց, որ այսօր բանակ մեկնող բոլոր նորակոչիկների տրամադրությունը բարձր է: «Դիմում եմ գրել Արցախում ծառայելու համար, իսկ ավելի շուտ՝ որտեղ ավելի շատ օգուտ կկարողանամ տալ, այնտեղ էլ կլինեմ: Եթե ամենաշատ օգուտ կարողանամ առաջնագծում տալ, միանշանակ կմեկնեմ առաջնագիծ»-ասաց նա:


Վարչապետ Փաշինյանից Աշոտն առավոտյան խորհուրդներ ստացել է, սակայն չբարձրաձայնեց, նշեց, որ անձնական են:








Քոչարյանի զոհերը

Աշոտ Փաշինյանը ընդգծեց, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար: «Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա»,-հավելեց Աշոտ Փաշինյանը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հուլիսի 9-ին մեկնում է զինվորական ծառայության. նա այս պահին հավաքակայանում է: Նրան ուղեկցում է մայրը՝ Աննա Հակոբյանը:



 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->