>

Վոլգոգրադում Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Տեր քահանա Մաղաքիա Օհանյանը, ճանաչելով անցած շաբաթ իններորդ հարկից իրեն ու երկու երեխաներին ցած նետած տղամարդուն, բացառում է, որ դեպքի ժամանակ նա шլկոհոլի կամ թմրшմիջոցի ազդեցության տակ լիներ: Տեր քահանա Մաղաքիան բացառեց նաեւ, որ ինքնшսպшնություն գործած տղամարդը իր տանը հյուրընկալած նախկին կնոջը քնաբեր տված լինի:




Քոչարյանի զոհերը

«Իհարկե, 100 տոկոսով չեմ կարող ասել, բայց անձամբ ճանաչելով Կարենին (խմբ. իրեն ցած նետած տղամարդուն), կարող եմ ասել, որ նա ոչ ծխում էր, ոչ՝ խմում, թմրшմիջոցի օգտագործման հավանականությունը նույնպես բացառվում է: Գիտեմ, որ դեպքի գիշերը՝ քնելուց առաջ կինն էլ, ինքն էլ «վալերիանկա» են խմել, սովորություն ունեին գիշերը երկար արթուն մնալ: Դեպքի նախորդ օրն եմ Սիմայի հետ (խմբ. իրեն ցած նետած տղամարդու նախկին կինը) խոսել, պատմեց, որ Կարենը վերջին օրերին շատ խաղաղ է, բարեհամբույր, ասաց՝ տարօրինակ խաղաղ է» ,-Aravot.am-ին պատմեց քահանան:




Նա պատմեց, որ Սիման իր հոգեւոր զավակն է, եւ Կարենն իրենից է նրա ձեռքը խնդրել. «Երբ նրան առաջին անգամ տեսա, ծանոթացա, ասացի՝ իր նման կիրթ մարդկանց շատ քիչ կարող ենք հանդիպել, բայց դա միայն արտաքին մասն էր ու արտաքին մաս էլ մնաց: Նա շատ էր սիրում իր երեխաներին, բայց այդ սերը կուրացրել էր նրան:

Արդեն Սիմայի հետ բաժանվելուց հետո նա ինձ հետ զրույցի ժամանակ ասել էր, որ չի թողնի երեխաներին Սիմայի մոտ, Սիմայի դաստիարակությանը, նրա համոզմամբ, կինը չի կարող լավ դաստիարակություն տալ երեխաներին: Նա շատ ինքնահավան անձ էր, ընկերներ էլ չուներ, կնոջը խшնդելու հողի վրա էլ միշտ պնդում էր, որ Սիման իրեն ցшվեցնում է ու մի անգամ էլ ինձ էր ասել, որ ինքն այնպես է անելու, որ Սիմային ցшվեցնի»:


Մեր զրուցակցի խոսքով, Կարենն էր Սիմային խնդրել, որ երեխաների հետ իրեն հյուր գնա, Սիման էլ չէր արգելում հոր հետ շփումը, ամեն ինչ անում էր, որ երեխաներն անհայր չմեծանան, Տեր Մաղաքիայի կարծիքով՝ նույնիսկ, երևի, նրա հետ միանալու միտք էլ է ունեցել:


 

Քանի որ համացանցում շատ էր շրջանառվում, որ իրեն ցшծ նետած տղամարդը կնոջը քնաբեր էր տվել, Քննչшկան կոմիտեից հետաքրքրվեցինք, թե արդյոք նշանակվե՞լ են փորձшքննություններ պարզելու, թե դեպքի օրը իրեն ցած նետած տղամարդը քնաբեր տվե՞լ է նախկին կնոջը, թե՝ ոչ, ի պատասխան մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձшքննություններ:

Աղբյուր՝ Առավոտ

Сообщение Դեպքի նախորդ օրը Սիման ասաց, որ Կարենը վերջին օրերին շատ խաղաղ է, բարեհամբույր, ասաց՝ տարօրինակ խաղաղ է․․․ Տեր քահանա Մաղաքիա Օհանյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->