>

Հանրային տրանսպորտը կսկսի գործել մայիսի 18-ից, սակայն գործելու են մի շարք սահմանափակումներ, որոնք ներկայացված են ստորև:

Վերգետնյա հասարակական տրանսպորտ

— Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների:

-Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը:




Քոչարյանի զոհերը

— 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։


— Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում:




-Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները:

-Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով):

— Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու:

— Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։

— Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։


Տաքսի

-Արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

-Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:

Երկաթուղային տրանսպորտ և մետրոպոլիտեն


-Սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:

-Սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:

-Վագոններում ապահովվում է ուղևորների հնարավորինս նոսր նստեցում:

-Սպասասրահներում նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղևորների նստեցումը:

-Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:

-Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների կանխարգելիչ ախտահանում:

-Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:

-Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների և ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->