>

Առողջապահության միջազգային կազմակերպության հոգեկան առողջության դեպարտամենտի տնօրեն Դովորա Կեստելը զեկույց է ներկայացրել ՄԱԿ, որը պարունակում է զգուշացում, որ կորոնավիրուսի համաճարակի ստեղծած իրադրության հետևանքով աշխարհում բնակչության շրջանում կարող է կտրուկ աճել հոգեկան առողջության խնդիրը:




Քոչարյանի զոհերը

Դրա պատճառ է նշվում այն, որ մարդիկ շրջապատված են մահերով, միաժամանակ սոցիալ-տնտեսական ճգնաժամով, ստիպված են սոցիալ-տնտեսական բարդ պայմաններում «գամված» մնալ տներին:




Հոգեկան առողջության խնդիրը այն է, ինչի մասին մենք խոսել ենք մեր մի շարք հրապարակումներում: Իհարկե, մենք խոսել ենք Հայաստանի կտրվածքով մարդկանց հոգեբանական և հոգեկան վիճակի մասին, բայց անկասկած է, որ դա համատարած խնդիր է, որովհետև կորոնավիրուսի վարակը վերածվել է համաշխարհային մեծ հոգեխանգարմունքի:


Անկասկած է, որ համաշխարհային մակարդակով ընտրված կամ պարտադրված է վարակի դեմ պայքարի մի մեթոդաբանություն, որն այլ բան չէ, քան մի հիվանդության կամ առողջապահական մի խնդրի դեմ պայքարի խորագրի ներքո առողջապահական բազմաթիվ այլ խնդիրների առաջացումը:

Ընդ որում, այդ մեթոդաբանությունից շեղվել են լոկ բացառիկ երկրներ, և ամենահատկանշականն այն է, որ այդ բացառիկ երկրներում մեթոդաբանության շեղումը չի բերել վիճակագրության նույնատիպ շեղման: Այսինքն՝ այդ երկրներում պատկերը գործնականում գերազանցապես նույնն է, ինչ մնացյալ բոլոր երկրներում, որոնք ընտրել են, այսպես ասած, համատարած կոշտ կարանտինի մոդելը և նոր են միայն հրաժարվում դրանից՝ աստիճանաբար, քայլ առ քայլ:


Միաժամանակ, սակայն, սահմանափակումներից հրաժարվելու պայմաններում որևէ մեկը և առնվազն համաշխարհային տեղեկատվական հարթակները կարծես թե չեն պատրաստվում հրաժարվել սուր ինֆոդեմիայի քաղաքականությունից: Ո՞վ է պատասխան տալու այն հետևանքների համար, որ մարդկանց հոգեկան և հոգեբանական վիճակի վրա թողել է կորոնավիրուսի դեմ պայքարի «ընտրված» մեթոդը, որի, այսպես ասած, իրավացիության կամ անայլընտրանքայնության մասին անվերապահ հավաստիացումներ պարզապես չկան:

Վարակ կա՝ դա անհերքելի է, բայց ակնհայտ է, որ ավելի շատ մղվել է պայքար ոչ թե այդ վարակի, այլ մարդկային հոգեբանության դեմ: Եվ այստեղ է հարցերի հարցը, որի պատասխանը պետք է ստանա աշխարհը, որի պատասխանը պետք է ստանան մարդիկ, եթե, իհարկե, դա լինի հնարավոր:

Сообщение ՄԱԿ-ը զգուշացնում է նոր աղետի մասին. մենք խոսել ենք դրա վերաբերյալ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->