>

Իսկական հեղափոխականը հեղափոխության հաղթանակից հետո չպետք է կորցնի զգոնությունը, քանի դեռ այն չի պսակվել ժողովրդի ինքնիշխանությամբ:

Նիկոլ Փաշինյան




Քոչարյանի զոհերը

Երանի Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը տպագրված լիներ մինչ թավշյա հեղափոխությունն ու այն կարդացած լինեինք:




Անձամբ եթե կարդացած լինեի այս գիրքը, մարտին սկսված «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսին ոչ մի վայրկյան չէի կասկածի, կարծում եմ՝ ոչ միայն ես: Գիրքը նոր եմ կարդացել ու բացահայտել եմ քաղաքական մի առաջնորդի, ով նաև լավ գրող է, հրաշալի պատմող և ունի անսահման վառ երևակայություն:


Հեղափոխության անհրաժեշտությունը գրքում հիմնավորվում է տարբեր փիլիսոփայական տեսակետներից ու էվոլյո՞ւցիա, թե՞ ռևոլյուցիա ինձ հուզող հարցի իր պատասխանը, որն ինձ համար էվոլյուցիայի օգտին է, կարծես՝ համոզիչ է, որ էվոլյուցիան առանց ռևոլյուցիայի չի կարող լինել, համենայն դեպս այսօր դա փաստ է:


Ժողովուրդն ատում էր նախորդ իշխանությանը և եկեք թավշյա հեղափոխության հաջողության մեջ չթերագնահատենք նախորդ իշխանության նկատմամբ ժողովրդի մեջ առկա ատելության կրիտիկական աստիճանը, որը մի կիզակետում խտացնելու ու պայթեցնելու գործը հաջողեց Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ առանց արյունի:

Իսկապես հրաշք տեղի ունեցավ, որի համար անձամբ ասում եմ. Նիկոլ ջան, օրհնվի էն սհաթը, որ 44 տարի առաջ որպես հեղափոխական առաջնորդ ծնվեցիր մեր տառապող ազգի համար:

Կիսվեք ընկերների հետ


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->