>

Պատմաբանները Կլեոպատրա թագուհուն նկարագրում են որպես տաղանդավոր, գեղեցիկ ու հմայիչ կնոջ: Հնագույն գրություններում մինչ օրս պահպանվել են գեղեցկության գաղտնիքները, որոնցից օգտվում էր թագուհին ամբողջ կյանքի ընթացքում:




Քոչարյանի զոհերը

Մասնագետները վերլուծել են նաև սննդամթերքի այն տեսակները, որոնք ժամանակին մատուցվել են Կլեոպատրայի սեղանին: Այդ վերլուծության շնորհիվ սննդաբանները կազմել են մոտավոր մի սննդակարգ, որի օգնությամբ թագուհուն հաջողվել է պահպանել իր անթերի կառուցվածքը նույնիսկ չորս երեխա լույս աշխարհ բերելուց հետո:




Կլեոպատրայի դիետան: Նիհարել ցանկացողները պետք է իրենց սննդակարգում ներառեն հնարավորինս շատ ծովամթերք ու ձուկ, քանի որ դրանք հարուստ են մեծ քանակությամբ օգտակար նյութերով՝ այդ թվում նաև օմեգա-ճարպաթթուներով, որոնք դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա և կանխում են վաղաժամ ծերացումը: Այս կերպ Կլեոպատրան հետևում էր ոչ միայն կազմվածքին, այլև մաշկի առողջությանը:

Կլեոպատրայի սննդակարգում շատ կարևոր տեղ էին զբաղեցնում նաև համեմունքները, որոնցից շատերն աֆրոդիզիակներ էին: Թագավորական ուտեստների մեջ անպայման ներառվում էին համապատասխան համեմունքները, որոնց շարքին էին դասվում քրքումը, կոճապղպեղը, պղպեղը, գինձը (համեմ) և այլն:

Օրվա մոտավոր սննդակարգը: Հայտնի է, որ առավոտյան դատարկ ստամոքսին թագուհին կիտրոնով ու մեղրով գոլ ջուր էր խմում, ինչն օգնում էր ակտիվացնել նյութափոխանակությունը:


Նախաճաշին թագուհին ուտում էր մեկ բաժին շիլա կամ երկու հատ ձու: 20-30 րոպե անց մատուցվում էր բանջարեղենային կամ մրգային թարմ քամած հյութ:

Երկրորդ նախաճաշին մատուցվում էր մրգային աղցան հատապտուղներով ու մեղրով:


Ճաշին թագուհին ուտում էր անյուղ ձուկ կամ որևէ այլ ծովամթերք թարմ կանաչեղենով ու բանջարեղենով:

Հետճաշիկին՝ կաթնամթերք ու ընկույզներ:

Ընթրիքին մատուցվում էր բանջարեղենային աղցան ու խաշած միս:

Աղբյուր՝ Tert.am Medicine


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->