>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գերզբաղվածության պատճառով նոր եմ գրում։




Քոչարյանի զոհերը

15-ի լույս գիշերը ժամը 2։00-ին ինչ տեսնենք․ Տերյան փողոցով գազանավարի իջնում է մի սպիտակ մեքենա, խայտառակ ճռիկներով ձախ թեքվում Տերյան-Կորյուն խաչմերուկով, քիչ էր մնում շուռ գար։




Մտածեցի՝ հավանաբար կամ ավտոմեքենայի արգելակների հետ ինչ-որ բան այն չէ, կամ արագության սխալ հաշվարկ է կատարել վարորդը։

Կորյունից շարժվեց դեպի Աբովյան փողոց՝ նույն այլանդակ արագությամբ ու նույն ճռիկով աջ շրջադարձով իջավ Աբովյան փողոցով։ Ափսոս, հեռախոսով խոսում էի ու չկարողացա նկարել։


Բայց ինչ եմ ասում․ իշխանություններ, ես չգիտեմ՝ ծածուկ ծառայությունով եք անում, այդ հատվածներում ու այլուր առկա տեսախցիկներով եք անում, նման բոսյակներին ոչ միայն հավերժ զրկեք ավտոմեքենա վարելու իրավունքի, այլ նաև ստերջացրեք։

Ու սա միակ դեպքը չէ, որ ականատեսն ենք լինում։


Որոշ բոսիակ լակոտներ ուղղակի թքած ունեն կողքինների, դիմացինների, այլ վարորդների անվտանգության վրա, մայթով քայլողների վրա, նրանցից մի քանիսին ցուցադրական որ պատժեք, էս դրիֆտներ անողները էսպես ազատ չեն զգա իրենց։

Ու անկեղծ ասած՝ մինչև հիմա դեռ չեմ հասկանում՝ տեսախցիկներն ու արագաչափերը բավարար չէի՞ն այս խնդիրը լուծելու համար, որ ծածուկ ծառայության օրենքն ընդունեցիք․․․

Հուսամ՝ կարճ ժամանակում կապացուցեք, որ այդ օրենսդրական փոփոխությունը այս խնդիրը լուծելու է։ Այլապես կստացվի, որ ընդամենը թուղթ էիք մրոտում։

Сообщение Որոշ բոսիակ լակոտներ ուղղակի թքած ունեն կողքինների, դիմացինների վրա․․․ Ստյոպա Սաֆարյանի նոր գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->