>

Երևանի քաղաքապետ Հայկ Մարութանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր երեկոյան աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցի վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ:




Քոչարյանի զոհերը

Քննարկեցինք հաջորդ շաբաթվանից համայնքային ենթակայության մանկապարտեզները վերաբացելու, եւ դրա հետ կապված որոշակի կանոնների եւ սահմանափակումների հարցը:


Մասնավորապես՝




պատշաճ նախապատրաստվելու համար, մանկապարտեզների աշխատանքները կվերսկսենք մայիսի 20-ից:

Ամեն օր պարտադիր կախտահանվեն մանկապարտեզների տարածքները՝ ընդհանուր շուրջ 305 հազար քմ:

Անվտանգության կանոնները ապահովելու նպատակով քաղաքապետարանը մանկապարտեզների աշխատակիցների համար ձեռք կբերի ամսական 160 000 դիմակ, 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ:


Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման:

Հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների վերաբերյալ,

Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:


Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։

Իմ խնդրանքն ու հորդորն է մեր քաղաքացիներին՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն:

Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չի լինի, բացառությամբ ջերմող երեխաների:

Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն:

Կիսվեք ընկերների հետ

Сообщение Կարևոր․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարութանը քիչ առաջ հայտարարություն տարածեց․ Ինչ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->